Michael-ը Մայքլ Ջեքսոնի ստեղծագործությունների վրա հիմնված առաջին ետմահու թողարկված ալբոմն է[8][9]։ Այն թողարկվել է 2010 թ.-ի դեկտեմբերի 10-ին Epic Records-ի և Sony Music Entertainment-ի համատեղությամբ[10]։ Այս ալբոմը առաջին թողարկումն է, որը հիմնված է նախորդում չհրապարակված երգերի հիման վրա, վերջին անգամ նոր երգերով լույս տեսած սկավառակը 2001 թ.-ի թողարկված Invincible ալբոմն է։ Ալբոմի ձայնագրմանը նաև մասնակցել են Էյքոնը, 50 Centը և Լենի Կռավիցը։
Ալբոմից տարանջատվել են 4 սինգլ՝ "Hold My Hand", թողարկված 2010 թ.-ի նոյեմբերի 15-ին և զբաղեցրած 39-րդ տեղը Billboard Hot 100 հիթ շքերում, "Hollywood Tonight", թողարկված 2011 թ.-ի փետրվարի 11-ին և Behind the Mask", թողարկված 2011 թ.-ի փետրվարի 21-ին։ "Hold My Hand" երգի հիման վրա ստեղծված տեսահոլովակը Մարկ Փելինգթոնի ղեկավարությամբ, թողարկվել է համաշխարհային տարբերակով 2010 թ.-ի դեկտեմբերի 9-ին[11]։ "Hollywood Tonight"-ի տեսահոլովակը Wayne Isham-ի ղեկավարությամբ թողարկվել է 2011 թ.-ի մարտի 10-ին[12]։ "(I Like) The Way You Love Me" երգը իբրև սինգլ թողարկվել է Կորեայում 2011 թ.-ի հունվարի 18-ին թվային սինգլ[13] Իտալիայում և[14] Չինաստանում[15] ռադիո սինգլ տարբերակներով 2011 թ.-ի հուլիսին։
2010 թ.-ի դեկտեմբերի 10-ին, ալբոմի փիառ-ի համար Անգլիայի Միդլեքս կոմսությունում տեղադրված պլակատը ճանաչվել է ամենամեծը աշխարհում (2,701 մ2) Գինեսի ռեկորդների գրքի կողմից[16]։