Ֆրիդրիխ Զորգե
Ծնվել է նոյեմբերի 9 , 1828 (1828-11-09 ) [ 1] Ծննդավայր Բետաու , Սաքսոնիա , Պրուսիայի թագավորություն Մահացել է հոկտեմբերի 26 , 1906 (1906-10-26 ) (77 տարեկան) Մահվան վայր Հոբոկեն , Հուդզոն շրջան , Նյու Ջերսի , ԱՄՆ կամ Նյու Յորք շրջան , Նյու Յորք , Նյու Յորք , ԱՄՆ Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն և ԱՄՆ Մասնագիտություն գրող , երաժշտության ուսուցիչ և հեղափոխական Անդամություն Առաջին ինտերնացիոնալ Friedrich Sorge Վիքիպահեստում
Ֆրիդրիխ Զորգե (նոյեմբերի 9 , 1828 (1828-11-09 ) [ 1] , Բետաու , Սաքսոնիա , Պրուսիայի թագավորություն - հոկտեմբերի 26 , 1906 (1906-10-26 ) , Հոբոկեն , Հուդզոն շրջան , Նյու Ջերսի , ԱՄՆ և Նյու Յորք շրջան , Նյու Յորք , Նյու Յորք , ԱՄՆ ), գերմանական մարքսիստ, միջազգային և ամերիկյան բանվորական շարժման գործիչ, Կառլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի աշակերտն ու զինակիցը[ 2] ։ Մասնակցել է Բադեն-Պֆալցյան ապստամբությանը (1849 թվական), որի պարտությունից հետո տարագրվել է Շվեյցարիա , ապա Բելգիա և Մեծ Բրիտանիա ։ Լոնդոնում ծանոթացել է Կառլ Մարքսի հետ։ 1852 թվականին տեղափոխվել է ԱՄՆ , ուր ակտիվորեն մասնակցել է մարքսիզմի տարածմանը։ 1872 թ. -ից 1874 թվականներին առաջին ինտերնացիոնալի գլխավոր քարտուղարն էր։
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 706 )։