10-40 սմ բարձրությամբ ցողունով, թույլ զարգացած առանցքային և ուղղաձիգ արմատով, միամյա գեղեցիկ խոտաբույս է։ Հերթադիր գորշակապտավուն տերևները մասնատված են եռակի փետրաձև, երկարավուն նշտարաձև կամ գծային փոքր մասերի։ Տերևանութներից աճող նոսր ողկույզներում հավաքված են երկսեռ անկանոն, վարդագույն կամ ծիրանի ծաղիկները։ Երկու բաժակաթերթիկներով բաժակը զգալիորեն կարճ է 4 պսակաթերթիկներից կազմված երկշուրթ պսակից։ Անհարթ մակերեսով, գագաթում փորվածք ունեցող պտուղը միասերմ ընկուզիկ է[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են կանաչ զանգվածը ծաղիկներով։ Ժողովրդական բժշկության մեջ ծխաբույսի թուրմը և ոգեթուրմն օգտագործում են որպես միզամուղ, քրտնաբեր, ցավազրկող և ընդհանուր կազդուրիչ միջոց դեղնախտի, լեղուղիների և լեղապարկի հիվանդությունների բուժման համար[1]։