Վիկտոր Ստերպու
Վիկտոր Ստերպու | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ձյուդոիստ |
Երկիր՝ | Մոլդովա |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունիսի 14, 1999 (25 տարեկան) |
Վիկտոր Ստերպու (ռումիներեն՝ Victor Sterpu. հունիսի 14, 1999)[1], մոլդովացի ձյուդոիստ[2], որ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված ձյուդոյի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել տղամարդկանց 73 կգ քաշային կարգում[3][4] (մարզական այդպիսի հաջողության հասած մոլդովացի առաջին ձյուդոյիստն է[5]): 2021 թվականի հուլիսին նա այդ նույն քաշաին կարգում հանդես է եկել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացված 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերում[6]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկտոր Ստերպուն դեռ պատանեկան տարիքից մասնակցելով ձյուդոյի միջազգային մրցումների՝ Եվրոպայի և աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնություններում, գավաթային մրցաշարերում դարձել է մրցանակակիր, նվաճել է նաև հաղթողի տիտղոս[5]: Մեծահասակների միջազգային մրցումներում նա 2018 թվականին բրոնզե մեդալի է արժանացել Նիդերլանդների Հաագա քաղաքում կայացած ձյուդոյի գրան պրի մրցաշարում։
2019 թվականին Վիկտորը ներկայացրել է Մոլդովան Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված Եվրոպական խաղերում, բայց պարտվել է իր առաջին իսկ գոտեմարտում և դուրս մնացել հետագա մրցապայքարից։
Ստերպուն մասնակցել է նաև 2021 թվականին Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացած ձյուդոյի համաշխարհային վարպետների մրցաշարին[7], այդ նույն տարում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված ձյուդոյի աշխարհի 2021 թվականի առաջնությանը, աշխարհի գավաթի 2018, 2019 և 2023 թվականների խաղարկության մրցումներին[8], սակայն աչքի ընկնող արդյունքների չի հասել։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցաշար | Տեղ | Քաշային կարգ |
---|---|---|---|
2020 թ | Եվրոպայի առաջնություն | 1-ին | −73 կգ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Victor Sterpu». JudoInside.com. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Cytuj | url = https://www.alljudo.net/judoka-73464.html%7C(չաշխատող հղում) tytuł = Le palmarès du judoka | opublikowany = Alljudo.net | data dostępu = 28 listopada 2023| język = fr
- ↑ Browne, Ken (2020 թ․ նոյեմբերի 20). «Clarisse Agbegnenou storms to fifth European title in Prague». Olympic Channel. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Results». 2020 European Judo Championships. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ 5,0 5,1 Judoinside
- ↑ «Judo Results Book» (PDF). 2020 Summer Olympics. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «2021 Judo World Masters». International Judo Federation. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
- ↑ cytuj| url = https://www.judoinside.com/judoka/106096/Victor_Sterpu/judo-matches%7C tytuł = Judoka | opublikowany = Judoinside.com | data dostępu = 28 listopada 2023 |język = en
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Victor Sterpu». Judoinside (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին.
|