ֆրանսիացիներ՝ 204253, բրիտանացիներ՝ 419654, ընդամենը՝ 623907 մարդ
ավելի քան 465000 մարդ
Ընդհանուր կորուստներ
Սոմի ճակատամարտ, (անգլ.՝ Battle of the Somme, ֆր.՝ Bataille de la Somme , գերմ.՝ Schlacht an der Somme), Առաջին Համաշխարհային պատերազմում Միացյալ թագավորության և Ֆրանսիայի Հանրապետության բանակների և Գերմանական կայսրության միջև։ Տեղի է ունեցել 1916 թվականի հուլիսի 1-ից նոյեմբերի 18-ը Սոմ գետի երկու ափերին։ Սոմի ճակատամարտը Առաջին համաշխարհային պատերազմի ամենախոշոր ճակատամարտերից մեկն է, որի ժամանակ զոհվել և վիրավորվել են ավելի քան 1 000 000 մարդ, որը դարձնում է այն ամենաարյունալի ճակատամարտերից մեկը մարդկության պատմության ընթացքում։
Ֆրանս-բրիտանական բանակի հարձակումը պլանավորվել էր Շանտիի միջդաշինքային կոնֆերանսին 1915 թվականի դեկտեմբերին։ Դաշնակիցները պայմանավորվեցին 1916 թվականի ամռանը ֆրանսիական, ռուսական, բրիտանական և իտալական բանակների ընդդեմ Կենտրոնական ուժերի ժամանակի և թիրախների առումով կոորդինացված հարձակման մասին։ Հարձակման ընթացքում կարևոր դեր էր կատարում բրիտանական կորպուսի ստորաբաժանումները իսկ հարավային մասում հարձակումը իրականացնում էին ֆրանսիացիները։
Ճակատամարտը ցույց տվեց ռազմաօդային ուժերի կարևորությունը։ Աշխարհում առաջին անգամ Սոմի ճակատամարտում կիրառվեցին հրասայլեր (տանկեր)։ Չնայած դրանց տեխնիկական և կիրառման տակտիկական թերությունների, արդյունքը տպավորիչ էր և ցույց տվեց այդ տեսակի զենքի արդյունավետությունը։
Գերմանական պաշտպանությունը 35 կմ երկարությամբ և 10 կմ խորությամբ ճզմվեց։ Գերմանացիները ստիպված եղան ստեղծել պաշտպանության նոր գիծ։ Ստրատեգիական առաջնորդությունը Կենտրոնական ուժերից ամբողջությամբ անցավ Անտանտին։ Գերմանիայի կորուստները Սոմ գետի վրա բարոյահոգեբանական և ռազմավարական մեծ անդրադարձ ունեցավ գերմանական բանակի վրա և Գերմանական կառավարության համար բացասական քաղաքական ազդեցության պատճառ դարձավ։