Սերգեյ Կոխանովիչ
Սերգեյ Կոխանովիչ | |
---|---|
ռուս.՝ Сергей Коханович | |
հոկտեմբերի 20, 1921 - հոկտեմբերի 26, 1956 (35 տարեկան) | |
Ծննդավայր | Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան |
Մահվան վայր | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Զորատեսակ | հրետանի |
Ծառայության տարիներ | 1939-1956 |
Կոչում | գնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ |
Պարգևներ |
Սերգեյ Նիկոլաևիչ Կոխանովիչ (ռուս.՝ Сергей Николаевич Коханович, 20 հոկտեմբերի, 1921, Մոսկվա – 26 հոկտեմբերի, 1956, Բուդապեշտ), Խորհրդային բանակի գնդապետ, 1956 թվականի Հունգարական հեղափոխության ճնշման մասնակից, Սովետական Միության հերոս (1956)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերգեյ Կոխանովիչը ծնվել է 1921 թվականի հոկտեմբերի 20-ին Մոսկվայում։ Ստացել է միջնակարգ կրթություն։ 1939 թվականին զորակոչվել է Բանվորագյուղացիական Կարմիր բանակ։ 1941 թվականին Սերգեյ Կոխանովիչն ավարտել է Մոսկվայի հրետանային ուսումնարանը։ Նույն թվականի հոկտեմբերից մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին՝ կռվելով մինչև ավարտը։ 1951 թվականին Սերգեյ Կոխանովիչն ավարտել է Ռազմական հրետանային ակադեմիան։ 1956 թվականի աշնանը նա ծառայում էր Ռումինիայում և եղել է Առանձին մեքենայացված բանակի 33-րդ գվարդիական մեքենայացված դիվիզիայի 1195-րդ հրետանային գնդի հրամանատար[1]։
1956 թվականի հոկտեմբերի 23-ին Սերգեյ Կոխանովիչը մեկնել է Հունգարիայի Ժողովրդական Հանրապետություն և ակտիվորեն մասնակցել Հունգաական հեղափոխության ճնշման ուղղությամբ տարվող մարտական գործողություններին։ Հոկտեմբերի 25-ին նրա դիվիզիայի զորամասերը, չունենալով քարտեզ կամ ուղեկցող, մոլորվել են Բուդապեշտում։ Սերգեյ Կոխանովիչը կարողացել է վերականգնել զորամասերի վերահսկողությունը՝ գտնելով շատ զորամասեր ու կազմակերպելով պաշտպանություն։ Բուդապեշտի փողոցներից մեկում նա մահացու վիրավորվել է գլխից և հաջորդ օրը մահացել։ Թաղված է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը[1]։
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության՝ 1956 թվականի դեկտեմբերի 18-ի հրամանով «զինվորական պարտքի կատարման ժամանակ ցուցաբերած արիության ու խիզախության համար» գնդապետ Սերգեյ Կոխանովիչին շնորհվել է Սովետական Միության հերոսի կոչում։ Նա պարգևատրվել է նաև Լենինի, Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով, Կարմիր աստղի երկու շքանշաններով և մի շարք մեդալներով[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Սերգեյ Կոխանովիչը «Երկրի հերոսները» կայքում (ռուս.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1987. — Т. 1 /Абаев — Любичев/. — 911 с. — 100 000 экз. — ISBN отс., Рег. № в РКП 87-95382.
|
- Հոկտեմբերի 20 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Հոկտեմբերի 26 մահեր
- 1956 մահեր
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Բուդապեշտ քաղաքում մահացածներ
- Վագանկովյան գերեզմանատանը թաղվածներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Ռուս ռազմական գործիչներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Կարմիր դրոշի շքանշանակիրներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ