Ռաշել Մվանզա
Ռաշել Մվանզա | |
---|---|
Ծնվել է | 1997 |
Ծննդավայր | Մբուժի-Մայի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն |
Քաղաքացիություն | ԿԴՀ |
Ազգություն | Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն |
Մասնագիտություն | Դերասան |
Ակտիվ շրջան | 2012-այժմ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ռաշել Մվանզա (Rachel Mwanza, 1997, Կինշասա, Կինշասա և Մբուժի-Մայի, ԿԴՀ), դերասանուհի։ Մվանզայի դեբյուտը տեղի է ունեցել էկրաններին 2012 թվականին, մարմնավորելով երիտասարդ զինվոր Կոմոնին՝ «Պատերազմի կախարդը» դրամայում։ Այդ դերը դերասանուհուն ճանաչելիություն և մի քանի մրցանակներ, այդ թվում նաև Արծաթե արջը՝ լավագույն կանացի դերի համար[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաշել Մվանզան ծնվել է Մբուժի-Մայի քաղաքում, փոքր հասակում նրան լքել են ծնողները։ Որոշ ժամանակ նա ապրել է իր տատիկի հետ, բայց շուտով տատիկը հրաժարվում է թոռնուհուց և աղջիկը հայտնվում է Կինշասայի փողոցներում։ Ռաշելը չէր գնում դպրոց, չէր կարողանում կարդալ և գրել[1][2]։
Առաջիկա կանադական «Պատերազմի կախարդը» դրամայի ռեժիսորն ու պրոդյուսերները նկատել էին Մվանզային Կինշասայում ապրող երեխաների մասին փաստագրական ֆիլմում[2]։ Դրանից հետո նա ընտրվել էր Կոմոնայի դերակատար, ում առևանգել էին ապստամբները և ստիպել էին մասնակցել պատերազմական գործողություններին։ Ֆիլմը թողարկվել է 2012 թվականին։ Այն ջերմորեն ընդունվեց քննադատների կողմից և նոմինացվեց «Օսկար» մրցանակին՝ որպես լավագույն ֆիլմը՝ օտար լեզվով։ 2013 թվականի փետրվարին Ռաշելը արտոնագիր ստացավ Օսկարի 85-րդ արարողությանը և կինոնկարի ցուցադրմանը Կանադայում, Ֆրանսիայում և Գերմանիայում մասնակցելու համար[3]։ Ռաշելը նաև արժանացել է գտնվել մի քանի կինոպրեմիերաների[1]։
Այդ տարում նա նկարահանվել է բելգիական «Կինշասայի երեխաները» ֆիլմում։ «Պատերազմի կախարդները» ֆիլմի ստեղծողները խոստացան նրան փոխհատուցել ուսման վարձը և բնակարան Կինշասայում՝ մինչև Ռաշելի չափահաս դառնալը[2]։ 2014 թվականին Ռաշելը հրապարակում է իր ինքնակենսագրությունը՝ Survivre pour voir ce jour[4]:
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանումը | Օրիգինալ անվանումը | Դերը |
---|---|---|---|
2012 | Պատերազմի կախարդը | Rebelle | Կոմոնա |
2012 | Կինշասայի երեխաները | Kinshasa Kids |
Մրցանակները և նոմինացիաները
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներն ու նոմինացիաները | ||||
---|---|---|---|---|
Մրցանակ | Տարի | Կատեգորիա | Արդյունք | |
Բեռլինի կինոփառատոն | 2012 | Արծաթե արջը մրցանակը լավագույն կանացի դերի համար՝ Պատերազմի կախարդը ֆիլմում |
Հաղթանակ | |
Կլոդռուդիս | 2014 | Լավագույն դերասանուհի՝ Պատերազմի կախարդը ֆիլմում |
Նոմինացիա | |
Ջինի | 2013 | Լավագույն կանացի դերը՝ Պատերազմի կախարդը ֆիլմում |
Հաղթանակ | |
Թրայբեկա | 2012 | Լավագույն կանացի դերը՝ Պատերազմի կախարդը ֆիլմում |
Հաղթանակ | |
Վանկուվերի կինոքննդատների հասարակություն | 2013 | Լավագույն դերասանուհին կանադական ֆիլմում՝ Պատերազմի կախարդը ֆիլմում |
Հաղթանակ | |
Ժյուտրա | 2013 | Լավագույն դերասանուհի՝ Պատերազմի կախարդը ֆիլմում |
Հաղթանակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Magic M., Uwizera H. (29.02.12). «Rachel Mwanza, the incredible destiny of a street child» (անգլերեն). Jambo News. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Oscars 2013: Rebelle's African teen star trying to get visa to attend awards» (անգլերեն). Toronto Star. 30.01.2013. Վերցված է 2015 թ․ հունվարի 30-ին.
- ↑ Gettell O. (20.02.2013). «'War Witch': Congolese teen actress granted visa to attend Oscars» (անգլերեն). Los Angeles Times. Վերցված է 2015 թ․ հունվարի 30-ին.
- ↑ Diffalah S. (9.02.2014). «Rachel Mwanza : l'exil fragile d'une rebelle» (ֆրանսերեն). Le Nouvel Obs. Վերցված է 2015 թ․ հունվարի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաշել Մվանզա» հոդվածին։ |
|