Պիպին Կուզիկ
Պիպին Կուզիկ | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան 769 և ոչ ուշ քան 770 |
Մահացել է | 811[1] |
Մահվան վայր | Prüm Abbey, Պրյում, Գերմանիա |
Ծնողներ | հայր՝ Կառլոս Մեծ[2], մայր՝ Himiltrude?[2] |
Զբաղեցրած պաշտոններ | ֆրանկների թագավոր |
Pippin the Hunchback Վիքիպահեստում |
Պիպին կամ Պեպին կուզիկ (Ֆրանսերեն` Pépin le Bossu, Գերմաներեն Pippin der Buckelige, ոչ վաղ քան 769 և ոչ ուշ քան 770 - 811[1], Prüm Abbey, Պրյում, Գերմանիա), Կառլոս Մեծի ավագ որդին։ Նրա մայրը եղել է ֆրանկ ազնավական տիկին Հիմիլտրուդան։ Համաձայն միջնադարյան պատմաբանների, հավանաբար Պիպինը ունեցել է կիֆոզ ծնվելուց հետո, այդ պտաճառով նրան տրվել է «կուզիկ» մականունը։ Նա ապրեց իր հոր արքունիքում անգամ, երբ Կառլը բաժանվեց նրա մորից և ամուսնացավ Հիլդեգարդի հետ։ 781 թվականին Պիպինի խորթ եղբայր Կառլոմանին կնքեցին որպես «Պիպին (Իտալիայի թագավոր)», քայլ, որով պարզ դարձավ, որ Կառլ Մեծը զրկում է ավագ Պիպինին ժառանգությունից տարբեր հավանական պատճառներով։ 792 թվականին Պիպին Կուզիկը ծրագրեց հեղաշրջում իր հոր դեմ մի խումբ ֆրանկ ազնվականների հետ, սակայն նրանց ծրագրերը բացահայտվեցին և գործողությունը իրականություն չդարձավ։ Կառլը չցանկացավ Պիպինին մահապատժի ենթարկել և աքսորեց Պրյումի աբբայություն։ 811 թվականին Պիպինը մահացավ, դրանից հետո նա դարձավ շատ պատմական գրքերի գործող անձ։
Վաղ կյանք, Պիպինի ծագման օրինականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիպինի ծննդյան շատ հանգամանքներ պարզ չեն ժամանակակից գիտնականների համար, մասնավորապես նրա մոր և Կառլ Մեծի հարաբերությունների օրինականացման վերաբերյալ։ Այդ ժամանակվա աղբյուրների մեծ մասի պնդման համաձայն Կառլոսի առաջին կինը եղել է անօրինական։ Այդ ժամանակների պատմիչ Էյնհարդը գրել է, որ Պիպինը եղել է սպասավորուհուց և չի ընդգրկել նրան Կառլոսի օրինական ժառանգորդների ցանկում[3]։ Էյնհարդը նաև հավանական է համարում, որ Պիպինի մայրը եղել է Հիմիլտրուդան, ում մասին քիչ տեղեկություններ են մեզ հասել[4]։ Այնուամենայնիվ Էյնհարդը և այլ պատմաբաններ, ովքեր աշխատել են Կառլի ժառանգների արքունիքներում, շահագրգռված էին եղել կեղծելու Կառլի ժառանգության վերաբերյալ փաստաթղթերը` սեփական շահերից ելնելով։
Հավանական է, որ Կառլի և Հիմիլտրուդայի ամուսնությունը եղել է գերմանական ձևաչափով, որը տարբերվում էր այդ ժամանակվա ընդունված եկեղեցական ձևաչափից, չնայած այս վարկածը վիճելի է[5]։ Պետրոս Դեակոն իր Gesta Episcoporum Mettensium աշխատությունում գրել է, որ Պիպինը ծնվել է օրինական ամուսնությունից առաջ, սակայն դրա հստակ իմաստը չի հասկացվում, նա չի գրում, երբ, որտեղ են Կառլոսը և Հիմիլտրուդան ամուսնացել[5]։ Կառլը Հռոմի պապ Ստեփանոս III-ին գրած նամակում նկարագրել է իր միությունը որպես օրինական ամուսնություն, սակայն Կառլը կարող էր հետաքրքրություն ունենար ճիշը չասելու, քանի որ չէր ցանկանում ամուսնանար Լանգոբարդների թագավոր Դեսիդերիուս դստեր հետ, ով Պապի գլխավոր քաղաքական թշնամին էր[6]։
Երբ Կառլը չլսեց Ստեփանոսին և ամուսնացավ Լանգոբարդների արքայադուստր Դեսիդերատայի հետ, Հիմիլտրուդայի մասին պատմությունը մոռացվեց։ Կամ հնարավոր է Կառլը մինչ այդ ամուսնալուծվել է Հիմիլտրուդայից[7]։ Մեկ այլ հնարավոր վարկածով, երբ Պիպինի կուզն արդեն տեսանելի էր, պատմաբաններն ամեն ինչ արել են, որպեսզի փոխեն օրինական ժառանգորդին։ Այսպիսով հստակ հայտնի է, որ Պիպինի հայրը եղել է Կառլոս մեծը, իսկ մոր անունը եղել է Հիմիլտրուդա, ում հետ Կառլը հնարավոր է ամուսնացած է եղել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et Robertiens — Villeneuve-d'Ascq: 1993. — P. 203. — ISBN 978-2-9501509-3-6
- ↑ Einhard, and Notker The Stammerer. Two Lives of Charlemagne. Trans. David Ganz. N.p.: Penguin, 2008.
- ↑ Hodgkin, Thomas. The Life of Charlemagne (Charles the Great). [Whitefish, MT]: Kessinger Pub., 2006.
- ↑ 5,0 5,1 Goffart, Walter (1986). "Paul the Deacon's 'Gesta Episcoporum Mettensium' and the Early Design of Charlemagne's Succession." Traditio 42: 59–93. .
- ↑ McKitterick, Rosamond. Charlemagne: The Formation of a European Identity. Cambridge: Cambridge UP, 2008.
- ↑ Winston, Richard. Charlemagne: From the Hammer to the Cross. Indianapolis, Indiana: Bobbs-Merrill, 1954.