Պատերազմական մեդալ (Նորվեգիա)
Պատերազմական մեդալ նորվ.՝ Krigsmedaljen | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Տեսակ | ռազմական պարգև | ||||
Կարգավիճակ | շնորհվում է | ||||
Վիճակագրություն | |||||
Հիմնադրման ամսաթիվ | մայիսի 23, 1941 | ||||
Հերթականություն | |||||
Ավագ պարգև | St. Olav's Medal? | ||||
Կրտսեր պարգև | Խիզախության համար զինված ուժերի մեդալ |
Պատերազմական մեդալ, Նորվեգիայի պետական պարգև։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմական մեդալը հաստատվել է Նորվեգիայի Հակոն VII թագավորի կողմից 1941 թ.-ի մայիսի 23-ին Նորվեգիայի կամ օտարերկրյա զինվորականներին, ինչպես նաև քաղաքացիական անձանց պարգևատրելու համար, ովքեր մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել են Նորվեգիայի ազատության համար պայքարին։ Այն կարող է նաև տրվել հետմահու Նորվեգիայի և օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր կռվել են Նորվեգիայի զինված ուժերում կամ առևտրային նավատորմում՝ զոհվելով Նորվեգիայի տարածքում[1]։
1951 թ.-ին մեդալի շնորհումը դադարեցվեց։ 1979 թ.-ին թագավորական հրամանագրով Պատերազմի մեդլի շնորհումը ուժի մեջ մտցվեց և տրվում է Նորվեգիայի քաղաքացի և օտար երկրների քաղաքացիություն ունեցող այն նավաստիներին, ովքեր ծառայել են Նորվեգիայի առևտրային կամ նավագնացության նավատորմում Երկրորդ համաշխարհային պատերազմում նվազագույնը 18 ամիս կամ Նորվեգիայի ռազմածովային ուժերի նավատորմում։
Մեդալը կարող է շնորհվել մի քանի անգամ նույն մարդուն։ Այդ դեպքում ժապավենի կտորով փաթաթված սալիկին ամրացվում է աստղ՝ առավելագույնը 3 հատ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեդալը շրջանաձև է և պատրաստված բրոնզից։ Դիմերեսին պատկերված է տվյալ պահին իշխող թագավորի դիմանկարը։ Հակառակ կողմում գրված են «KRIGSMEDALJE», իսկ ներքևում պատկերված է 2 դուբի դափնեճյուղ։ Մեդալի վերևի հատվածում ձուլված է օղակ, որի միջոցով այն ամրացվում է ժապավենին։ Մեդալի ժապավենը կարմիր գույնի է, դեղին գծերով[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kingdom of Norway: War Medal. (անգլերեն)
- Krigsmed.: Krigsmedaljen.(չաշխատող հղում) (նորվեգերեն)