Չիպ և Դեյլ (անգլ.՝ Chip 'n' Dale), «Disney» ընկերության կողմից ստեղծված սկյուռներ։ Հայտնիությունը ձեռք են բերել «Չիպը և Դեյլը շտապում են օգնության» մուլտֆիլմի շնորհիվ, որը նկարահանվել է 1989-1990 թվականին (անգլ.՝ «Chip 'n Dale Rescue Rangers»):
1943 թվականի ապրիլի 2-ին առաջին անգամ Չիպն ու Դեյլը հայտնվել են «Շարքային Պլուտո» մուլտֆիլմում։ Ի սկզբանե նրանք չեն ունեցել իրարից տարբերակվող հատկանիշներ։ Մինչև 1956 թվականը նկարահանվել է 23 մուլտֆիլմ՝ Չիպի և Դեյլի մասնակցությամբ։ Շատ մուլտֆիլմերում նրանք եղել են գողեր։ 1983 թվականին Չիպը և Դեյլը հայտնվել են «Միկիի սուրբծննդյան պատմությունը» կարճամետրաժ մուլտֆիլմի էպիզոդիկ դերերում։ Նրանց անունները բառերի խաղ են, որը հիմնված է «Չիպենդեյլ» կահույքի ոճի վրա[1]։
1980-ականների վերջին «Դիսնեյ» ընկերությունում հայտնվեց նոր մուլտսերիալի ստեղծման հարցը։ Սկզբում պլանավորվում էր վերցնել 1977 թվականի «Փրկարարները» դիսնեյան լիամետրաժ ֆիլմի հերոսներին, սակայն այդ ժամանակ արդեն նկարահանվել էր շարունակությունը՝ «Փրկարարներն Ավստրալիայում», ուստի որոշում է կայացվում՝ հրաժարվելու այդ մուլտֆիլմի կերպարներից։ Սկզբում նոր նախագիծը կոչվում էր «Miami Mice», ավելի ուշ վերանվանվել է «Rescue Rangers», որի գլխավոր հերոսը պետք է դառնար Կիտ Քոլբին (անգլ.՝ Kit Colby)[2]: Թեև պրոդյուսերները հետաքրքրվում էին նոր նախագծով, բայց գլխավոր հերոսը նրանց դուր չի գալիս, և այդ ժամանակ որոշվում է օգտագործել հին հերոսներին՝ Չիպին և Դեյլին, որոնք առաջին անգամ հայտնվել էին 1943 թվականին։ Կերպարները զգալիորեն վերամշակվել են, նրանք այժմ ունեն հագուստ (Չիպը՝ նրբաճաշակ գլխարկ և կաշվե մորթուց «թռչող» բաճկոն, Դեյլը՝ կարմիր «Հավայան» դեղին նախշերով վերնաշապիկ[3]։ Հերոսների կերպարները փոքր-ինչ փոխեցին, փրկարարների թիմին ավելացրեցին նոր հերոսներ և տեղափոխեցին մուլտֆիլմի գործողությունը Նյու Յորք։ Սերիալը բավական տարածված էր, նրա մոտիվներով ստեղծվել էին կոմիքսներ, ինչպես նաև Chip 'n Dale: Rescue Rangers և Chip 'n Dale: Rescue Rangers 2 համակարգչային խաղերը։ ԽՍՀՄ-ում շարքի պրեմիերան տեղի է ունեցել 1991 թվականին։ «Փրկարարների» թիմը նաև հայտնվել է 2017-ի «բադի պատմության» վերագործարկման երրորդ եթերաշրջանում։
Энциклопедия любимых героев. — Эксмо, 2015. — С. 129. — 136 с. — (Disney. Коллекционное издание). — ISBN 978-5-699-80296-8
Молтин, Леонард Молтин Леонард О мышах и магии. История американского рисованного фильма= Of Mice and Magic. A History of American Animated Cartoons / Переводчик Хитрук, Фёдор Савельевич Хитрук Ф.С.. — М.: Издательство Дединского, 2018. — С. 433-453. — 640 с. — ISBN 978-5-6040967-0-3
с.433-453 — Полный список коротких мультфильмов Уолта Диснея с названиями на английском и русском языках с указанием главных героев.