Շախմատային օլիմպիադա 2024

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շախմատային օլիմպիադա 2024
Изображение логотипа
ՎայրԲուդապեշտ
Շախմատիստների քանակ1884
Բացման արարողությունսեպտեմբերի 10, 2024
Փակման արարողությունսեպտեմբերի 22, 2024
chessolympiad2024.fide.com(անգլ.)
Շախմատային օլիմպիադա 2022 46th Chess Olympiad?

Շախմատի 45-րդ համաշխարհային օլիմպիադա, ՖԻԴԵ-ի կողմից կազմակերպված բաց և կանանց շախմատային մրցաշար, որը տեղի է ունեցել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում՝ 2024 թվականի սեպտեմբերի 10-ից 23-ը[1]։ Դա առաջին օլիմպիադան է Հունգարիայում այն բանից հետո, երբ Բուդապեշտը 1926 թվականին հյուրընկալել է 2-րդ ոչ պաշտոնական օլիմպիադան[2]։

Անցկացման վայր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի օլիմպիադայի անցկացման ընթացակարգը սկսվել է 2019 թվականի նոյեմբերին[3]։ Յուրաքանչյուր քաղաք, որը հետաքրքրված է եղել մրցաշարի անցկացմամբ, պետք է իր հայտը ներկայացներ ՖԻԴԵ-ին մինչև 2020 թվականի մայիսի 1-ը։ Օլիմպիադան հյուրընկալելու միայն մեկ հայտ է եղել Բուդապեշտից, որը 2020 թվականի դեկտեմբերին հաստատվել է ՖԻԴԵ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից։ Երկրի քաղաքական իշխանությունները, շախմատիստները, օլիմպիական շարժման և մարզական ոլորտի ականավոր գործիչներն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել միջոցառմանը[4]։

Ի սկզբանե 45-րդ օլիմպիադան պետք է տեղի ունենար 2022 թվականին Մինսկում, սակայն բելառուսական կազմակերպիչները չեն կատարել իրենց կազմակերպչական և ֆինանսական պարտականությունները և ՖԻԴԵ-ն որոշել է օլիմպիադան տեղափոխել այնտեղից, ինչից հետո վերսկսել են նոր հայտերի ընդունումը[5]։

Մրցաշարի բյուջե

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2020 թվականի տվյալների՝ օլիմպիադայի նախնական ընդհանուր բյուջեն կազմել է 16,6 միլիոն եվրո, որից 9 միլիոն եվրոն նախատեսված է եղել մրցաշարի սպասարկման և անցկացման համար[6]։

2021 թվականի հունիսին ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը Հունգարիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Լասլո Սաբոի և Հունգարիայի ազգային սպորտային գործակալության գործադիր տնօրեն Աթիլա Միհոկի հետ պայմանագիր է ստորագրել միջոցառումը Բուդապեշտում անցկացնելու համար[7]։ Օլիմպիադայի ժամանակ օգտագործվել է նոր տեխնոլոգիաներ, ինչպիսիք են գերարագ 5G անլար ցանցը, իրական ժամանակի տեսողական հեռարձակումը, հոլոգրամները և տեսողության խնդիրներ ունեցողների համար նոր հայտնագործված «զգայուն» շախմատային տախտակներ[8]։

Մրցաշարի կանոնակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մրցաշարն անցկացվել է շվեյցարական մրցակարգով՝ 11 տուրով
  • Ժամանակի կառավարում. 90 րոպե առաջին 40 քայլի համար, գումարած 30 րոպե և 30 վայրկյան ավելացված յուրաքանչյուր քայլի համար 40-րդ քայլից հետո
  • Յուրաքանչյուր տուրում թիմի կազմում խաղացել են չորս հոգի։ Վերջնական միավորը կախված է եղել թիմի բոլոր անդամների խաղից
  • Թիմերըը բաղկացած են եղել չորս հոգուց և մեկ պահեստային խաղացողից
  • Շախմատիստները մինչև 30-րդ քայլը չէին կարող համաձայնվել ոչ-ոքիի
  • Վայրը՝ SYMA մարզահամաժողովների կենտրոն[9][10]։

Ժամանակացույց

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օր Իրադարձություն
10 սեպտեմբերի, 2024թ Ժամանում, բացման արարողություն, տեխնիկական հանդիպում
11 սեպտեմբերի, 2024թ 1 տուր՝ ժամը 15:00 [11]
12 սեպտեմբերի, 2024թ 2-րդ տուր՝ ժամը 15:00-ին
13 սեպտեմբերի, 2024թ 3-րդ տուր՝ ժամը 15:00-ին
14 սեպտեմբերի, 2024թ 4-րդ տուր՝ ժամը 15:00-ին
15 սեպտեմբերի, 2024թ 5-րդ տուր՝ ժամը 15:00-ին
16 սեպտեմբերի, 2024թ 6-րդ տուր՝ ժամը 15:00-ին
17 սեպտեմբերի, 2024թ Հանգստյան օր
18 սեպտեմբերի, 2024թ 7-րդ տուր՝ ժամը 15:00-ին
19 սեպտեմբերի, 2024թ 8-րդ տուր՝ ժամը 15:00
20 սեպտեմբերի, 2024թ 9-րդ տուր՝ ժամը 15:00
21 սեպտեմբերի, 2024թ 10-րդ տուր՝ ժամը 15:00
22 սեպտեմբերի, 2024թ 11-րդ տուր՝ ժամը 11:00-ին, տուրից հետո փակման արարողություն
23 սեպտեմբերի, 2024թ Մասնակիցների մեկնում

Ժամանակացույցը կարող է փոփոխվել միայն ՖԻԴԵ-ի նախագահի հաստատմամբ։

Ընդհանուր առմամբ շախմատային օլիմպիադային գրանցվել են 197 թիմ բաց մրցաշարին, 184 թիմ՝ կանանց մրցաշարին, ինչը համարվում է ռեկորդային[12][13][14]։ Հունգարիան, որպես մրցաշարի ընդունող երկիր, հանդես է եկել երեք թիմով։ Ռուսաստանին ու Բելառուսին արգելվել է մասնակցել մրցաշարին՝ Ուկրաինա Ռուսաստանի շարունակվող ներխուժման պատճառով[15]։ Մի շարք ռուս առաջատար խաղացողներ փոխել են ֆեդերացիաները և մասնակցում են մրցաշարին այլ հավաքականների անվան ներքո[16]։ Ալեքսանդր Գրիշչուկն ու Վլադիմիր Կրամնիկը օլիմպիադային մասնակցում են համապատասխանաբար որպես Իրանի և Ուզբեկստանի հավաքականների ավագներ[17]։

Քենիայի Կակումա փախստականների ճամբարում նույնպես թիմ է ձևավորվել օլիմպիադային մասնակցելու համար[18][19]։

Օլիմպիադային մասնակցել են 2700-ից բարձր վարկանիշ ունեցող 24 շախմատիստ և աշխարհի լավագույն 20 խաղացողներից 15-ը, այդ թվում՝ աշխարհի գործող չեմպիոն Դին Լիրենը (Չինաստան), բարձր վարկանիշ ունեցող շախմատիստ և աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա) և աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Գուկեշ Դոմարաջուն (Հնդկաստան)։ Բաց մրցաշարին մասնակցել են 246 գրոսմայստեր, 126 միջազգային վարպետ, 1 կանանց գրոսմայստեր, 169 ՖԻԴԵ-ի վարպետ և 82 ՖԻԴԵ-ի վարպետի թեկնածու[20]։

Մասնակցությունից հրաժարվել են՝ աշխարհում երրորդ վարկանիշ ունեցող շախմատիստ Հիկարու Նակամուրան, աշխարհի 15-րդ չեմպիոն Վիշվանաթան Անանդը, հավակնորդների մրցաշարերի մասնակիցներ Ալիռեզա Ֆիրուզջան և Թեյմուր Ռաջաբովը[21]։

Վերջնարդյունք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշարի և բաց և կանանց մրցումներում հաղթող է ճանաչվել Հնդկաստանի հավաքականները։ Բաց մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ-ի հավաքականը, երրորդը՝ Ուզբեկստանի[22]։

Կանանց մրցաշարում արծաթե մեդալ են Ղազախստանի հավաքականի շախմատիստուհիները, բրոնզե մեդալ՝ ԱՄՆ-ի հավաքականի շախմատիստուհիները[23]։

Հնդիկ գրոսմայստեր Գուկեշ Դոմարաջուն ամենաբարձր ցուցանիշն է դրսևորել առանձին խաղատախտակի վրա։ Նա բաց մրցաշարում 10 հնարավորից վաստակել է 9 միավոր[24]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Budapest Chess Olympiad 2024: The contract is signed». FIDE. FIDE. 2021-06-23. Վերցված է 2022-08-05-ին.
  2. Peter Doggers (2020-12-15). «Next Chess Olympiad In 2022; Budapest Wins Bid For 2024». Chess.com. Վերցված է 2022-08-05-ին.
  3. «2024 World Chess Olympiad Bidding Procedure announcement». FIDE. 2019-11-22. Վերցված է 2022-08-05-ին.
  4. Peter Doggers (2020-12-15). «Next Chess Olympiad In 2022; Budapest Wins Bid For 2024». Chess.com. Վերցված է 2022-08-05-ին.
  5. Peter Doggers (2020-10-04). «Belarus Loses 2022 Chess Olympiad». Chess.com. Վերցված է 2022-08-05-ին.
  6. «Budapest Picked to Host 2024 Chess Olympiad». Hungary Today. 2020-12-07. Վերցված է 2022-08-05-ին.
  7. «Budapest Chess Olympiad 2024: The contract is signed». FIDE. 2021-06-23. Վերցված է 2022-08-05-ին.
  8. Peter Doggers (2020-12-15). «Next Chess Olympiad In 2022; Budapest Wins Bid For 2024». Chess.com. Վերցված է 2022-08-05-ին.
  9. «Budapest Chess Olympiad 2024: The contract is signed». FIDE. 2021-06-23. Վերցված է 2022-08-05-ին.
  10. «Invitation 45th FIDE Chess Olympiad and the 2024 FIDE Congress, Budapest» (PDF). chessolympiad2024.fide.com. Վերցված է 25 August 2024-ին.
  11. (GMT+2)
  12. https://forbes.kz/articles/45-ya-shahmatnaya-olimpiada-zhdyot-priyatnyh-sensatsiy, 45-я шахматная олимпиада: ждём приятных сенсаций. {{cite web}}: External link in |last= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  13. «Chess-Results Server Chess-results.com - 45th Chess Olympiad Budapest 2024». chess-results.com. Վերցված է 2024-09-10-ին.
  14. «Home». 45th FIDE Chess Olympiad Budapest 2024 (անգլերեն). Վերցված է 2024-09-10-ին.
  15. «Russia and Belarus teams suspended from FIDE competitions». www.fide.com (անգլերեն). Վերցված է 2024-09-10-ին.
  16. «Chess Olympiad: USA, India and China the rating favourites». Chess News (անգլերեն). 2024-07-22. Վերցված է 2024-09-10-ին.
  17. «Грищук будет капитаном сборной Ирана на Всемирной шахматной олимпиаде». sport-express.ru (ռուսերեն). 2024-09-09. Վերցված է 2024-09-10-ին.
  18. Refugee Team ready to compete on global stage at Chess Olympiad
  19. «Refugee team to make historic debut at 45th Chess Olympiad in Budapest | News». 45th FIDE Chess Olympiad Budapest 2024 (անգլերեն). Վերցված է 2024-09-10-ին.
  20. «2024 Budapest Olympiad: Preview». lichess.org (ռուսերեն). 2024-09-09. Վերցված է 2024-09-11-ին.
  21. McGourty (Colin_McGourty), Colin (2024-07-19). «Chess Olympiad Teams Announced: U.S. Top Seeds, India Second». Chess.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-09-11-ին.
  22. «Breaking news: India has won a historic Gold at 45th Chess Olympiad - ChessBase India». www.chessbase.in. 2024-09-22. Վերցված է 2024-09-22-ին.
  23. Sportstar, Team (2024-09-22). «Chess Olympiad 2024: India secures first-ever gold medal in women's section, beats Azerbaijan in final round». Sportstar (անգլերեն). Վերցված է 2024-09-22-ին.
  24. https://chess-results.com/tnr967173.aspx?lan=1&art=21&flag=30 45th Chess Olympiad Budapest 2024 Open

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շախմատային օլիմպիադա 2024» հոդվածին։