Նիկ Հորնբի
Նիկ Հորնբի անգլ.՝ Nick Hornby | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 17, 1957[1][2][3][…] (67 տարեկան) |
Ծննդավայր | Ռեդհիլ, Ռեյգեյթ և Բանստեդ, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, սցենարիստ, երգերի հեղինակ, կինոպրոդյուսեր, ակնարկագիր և երգերի հեղինակ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Հիսուսի քոլեջ, Desborough College? և Քեմբրիջի համալսարան |
Ժանրեր | վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Fever Pitch? |
Անդամակցություն | Թագավորական գրական ընկերություն |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
Կայք | nickhornbyofficial.com |
Nick Hornby Վիքիպահեստում |
Նիքոլաս Փիթր Ջոն Հորնբի (անգլ.՝ Nick Hornby, ապրիլի 17, 1957[1][2][3][…], Ռեդհիլ, Ռեյգեյթ և Բանստեդ, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի գրող։ Իր ստեղծագործություններում նա անդրադարձել է ժամանակակից ժողովրդական, առօրեական թեմաների։ Նրա հերոսները հիմնականում երիտասարդներ են, ովքեր անհոգ կյանք են վարում։ Հորնբիի ստեղծագործությունների մի մասը էկրանավորվել է («Ֆուտբոլային տենդ», «Hi-Fi»,«Տղաս»), իսկ «Զգացմունքների դաստիարակություն» (2009) և «Բրուքլին» (2015) մելոդրամների սցենարների համար առաջադրվել է «Օսկար»-ի և BAFTA-ի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հորնբին ծնվել է 1957 թվականի ապիլի 17-ին, Լոնդոնից ոչ շատ հեռու գտնվող Ռեդհիլ քաղաքում, Սուրրեյ կոմսությունում։ 11 տարեկանում նրա ծնողները ամուսնալուծվել են։ Որպեսզի կարողանա հաղթահարել այդ ամենը, նա տարվել է ֆուտբոլով և դարձել լոնդոնյան «Արսենալ»-ի երկրպագու։ Երկրպագուի տպավորությունների տակ էլ գրել է իր ինքնակենսագրական «Ֆուտբոլային տենդ» գիրքը։
Մայդենհեդյան քերականական դպրոցն ավարտելուց հետո նա անգլերեն և գրականություն է ուսումնասիրել Քեմբրիջի համալսարանում։ Ավարտելուց հետո այնտեղ դասավանդել է անգլերեն։ 1993 թվականից սկսվում է նրա՝ գրողի և լրագրողի կարիերան։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հորնբին ամուսնացել է երկու անգամ։ 1993 թվականին ծնվել է իր և իր առաջին կնոջ՝ Վիրջինիա Բոուելի որդի Դենին, որն աուտիզմ ուներ։ Դա է պատճառ դառնում, որ Հորնբին դառնա աուտիզմ ունեցող երեխաների համար բարեգործություններ կազմակերպող Tree House կազմակերպության անդամ և «Զրույց հրեշտակի հետ» գրքի վաճառքից առաջացած հասույթն ուղղի այդ կազմակերպությանը։
Հորնբիի երկրորդ կինը պրոդյուսեր Ամանդա Փոսին է։ Նրանք ունեն երկու որդի։ Հորնբիի քույրը ևս գրող էր՝ Գիլլ Հորնբին։
Հորնբին երկրպագում է «Արսենալ» ֆուտբոլային ակումբին։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղարվեստական ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hi-Fi / High Fidelity (1995)
- Իմ տղան / About a Boy (1998)
- Ինչպես դառնալ բարի / How to Be Good (2002)
- Երկար անկում (2006) / A Long Way Down (2005)
- Սլեմ / Slam (2007)
- Մերկ Ջուլիետտան (2010) / Juliet, Naked: a novel (2009)
- Ծիծաղելի աղջիկը (2015)
Ինքնակենսագրական ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլային տենդ / Fever Pitch (1992)
- 31 երգ / 31 Songs (2003)
- Լոգորեա/ The Polysyllabic Spree (2004)
- Տնային տնտեսությունն ընդդեմ կեղտի (2006)
Անթոլոգիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իմ սիրած տարին․ ֆուտբոլիստի հուշերը /My Favourite Year: A Collection of Football Writing (1993)
- The Picador Book of Sportswriting (1996)
- Զրույց հրեշտակի հետ / Speaking with the Angel (2000)
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 Albert M. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 http://books.google.com/books/about/Slam.html?id=37tKHwAACAAJ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Ника Хорнби Արխիվացված 2019-05-21 Wayback Machine(անգլ.)
- Nick’s Fans — сайт поклонников Ника Хорнби(անգլ.)
- Dina Baty (21.09.2012). «Ник Хорнби: «Я испытываю вдохновение до того, как начинаю писать»». Интервью сайту Theoryandpractice.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկ Հորնբի» հոդվածին։ |
|