Յուվենտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուվենտա
Տեսակհռոմեական դիցարանի աստվածություն
Դիցաբանությունհին հռոմեական կրոն
Սեռիգական
Երևի համընկնում էՀեբե
ՀայրՅուպիտեր
ՄայրՅունոնա

Յուվենտա կամ Յուվենտաս (լատին․՝ Iuventas), պատանեկության աստվածուհին հին հռոմեական դիցաբանության մեջ, Յուպիտերի և Յունոնայի դուստրը, որը ուներ փոքրիկ սրբարան իր հոր՝ Յուպիտեր Կապիտոլյանի տաճարում։ Յուրաքանչյուր չափահաս դարձած պատանի, Յուպիտերին զոհ մատուցելիս հարկ էր մուծում Յուվենտայի գանձարանը, որպես novorum togatorum-ի։ Նրան ամեն տարի զոհ էին մատուցում պատանիների համար։ Յուվենտան հաճախ նույնացվում է Հեբայի հետ։ Յուվենտայի պատվին կառուցված տաճարը Հռոմում օծվել է մ.թ.ա. 191 թ.-ին։ Այժմ նրա անունով կոչվում է Յուվենտուս ֆուտբոլային ակումբը։