Միխայիլ Ցվիգուն
Jump to navigation
Jump to search
Միխայիլ Ցվիգուն | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ և Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա |
---|---|
Գիտական աստիճան՝ | պատմական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 31, 1944 |
Վախճանի օր | հուլիսի 30, 2016 (71 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Հայր | Semyon Tsvigun? |
Պարգևներ |
Միխայիլ Ցվիգուն (ռուս.՝ Михаи́л Семёнович Цвигу́н, հոկտեմբերի 31, 1944 - հուլիսի 30, 2016), ռուս դիվանագետ, Ջիբութիում (1995—1999) և Կոնգոյի Հանրապետությունում (2003—2009) Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1968 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, 1977 թվականին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի առաջնորդող դիվանագիտական աշխատակիցների կատարելագործման կուրսերը և 1989, 2001 թվականներին Դիվանագիտական ակադեմիայի որակավորման բարձրացման ֆակուլտետը։ 1968 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է արաբերեն և ֆրանսերեն լեզուներին։
- 1984-1987 թվականներ՝ Եգիպտոսում ԽՍՀՄ դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
- 1988 թվականից մինչև 1995 թվականը եղել է ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից` Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի դեպարտամենտի տնօրենի տեղակալ, բաժնի պետի տեղակալ, բաժանմունքի վարիչ։
- 1995 թվականի մայիսի 26-ից մինչև 1999 թվականի մայիսի 5-ը Ջիբութիում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
- 1999-ից 2003 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի դեպարտամենտի գլխավոր խորհրդական։
- 2003 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2009 թվականի հոկտեմբերի 15-ը Կոնգոյի Հանրապետությունում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։
2009 թվականից թոշակառու է։
Դիվանագիտական աստիճան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1993 թվականի սեպտեմբերի 22)[5]
- Արտակարգ և լիազոր դեսպան (1997 թվականի սեպտեմբերի 12)[6]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Указ Президента Российской Федерации от 26.05.1995 № 530 «О назначении Цвигуна М. С. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Джибути»
- ↑ Указ Президента Российской Федерации от 05.05.1999 № 552 «О Цвигуне М. С.»
- ↑ Указ Президента Российской Федерации от 11.11.2003 № 1332 «О назначении Цвигуна М. С. Чрезвычайным и полномочным послом Российской Федерации в Республике Конго»
- ↑ Указ Президента Российской Федерации от 15.10.2009 № 1165 «О Цвигуне М. С.»
- ↑ Указ Президента Российской Федерации от 22.09.1993 № 1422 «О присвоении Цвигуну М. С. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 1 класса»
- ↑ Указ Президента Российской Федерации от 12.09.1997 № 1017 «О присвоении Цвигуну М. С. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»