Մերաբ Կվիրիկաշվիլի
Մերաբ Կվիրիկաշվիլի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ամբողջական անուն՝ | վրաց.՝ მერაბ კვირიკაშვილი |
Մականուն(ներ)՝ | Meko |
Ազգություն՝ | վրացի |
Մասնագիտացում՝ | ռեգբի խաղացող |
Երկիր՝ | Վրաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 27, 1983[1] (40 տարեկան) |
Ծննդավայր՝ | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ակումբ՝ | Section Paloise?, RC Massy?, GS Figeac?, Q2868062?, Q2980279?, Montluçon Rugby?, RC Lelo Tbilisi?, Վրաստանի ռեգբիի հավաքական, RC Lelo Tbilisi? և GS Figeac? |
Հասակ՝ | 177 սանտիմետր |
Քաշ՝ | 80 կիլոգրամ |
Մերաբ "Մեկո" Կվիրիկաշվիլին (վրաց.՝ მერაბ კვირიკაშვილი, դեկտեմբերի 27, 1983[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ռեգբի խաղացող։ Նա իր կարիերան սկսել է որպես scrum half , բայց այժմ խաղում է որպես fly half և երբեմն էլ full back ու հանդիսանում է Վրաստանի ռեգբի ազգային երիտասարդական հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու։ Նա ներկայացրել է Վրաստանի ռեգբիի լիգայի թիմը և Վրաստանի ազգային ռեգբի սեվենս թիմը։
Տնային կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]Կվիրիկաշվիլին ծնվել է 1983 թվականի դեկտեմբերի 27-ին, Թբիլիսիում, Վրացական ԽՍՀ-ում ։ Նա մեկնել է Վրաստանից 2006 թվականին Պրո Դ2-ի Պո թիմում խաղալու և այդ ժամանակվանից խաղացել է Ֆեդերալ 1- ի երեք ֆրանսիական այլ ակումբներում` Մասսի, Ֆիջեկ և վերջապես Սեն-Ժունիեն, որին նա միացել է 2011 թվականի աշխարհի Գավաթի առաջնությունից հետո ու մինչև այժմ էլ խաղում է։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կվիրիկաշվիլին կատարել է իր դեբյուտը 2003 թ.-ին Պորտուգալիայի դեմ խաղում, երբ դեռահաս էր, և ընդգրկվել է Վրաստանի պատմության մեջ առաջին հավաքականում, որը մասնակցել է աշխարհի առաջնությանը, սակայն նա բոլոր չորս խաղերին եղել է պահեստային։
Նրան չի հաջողվել հաստատվել վրացական հավաքականի կազմում առաջիկա մի քանի տարիներին, սակայն 2007 թվականին նա տեղափոխվել է scrum half դիրք և դարձել հավաքականի անդամ ու մնում է հավաքականի մշտական անդամ մինչ օրս։
Նա կարևոր խաղացող էր Վրաստանի հավաքականի համար 2007 թ.-ի Ռեգբիի աշխարհի գավաթի խաղարկությունում, որտեղ նա մասնակցել է բոլոր չորս խաղերին և լավ տպավորություն է թողել Իռլանդիայի դեմ խաղում, որտեղ Վրաստանը պարտվել է 14–10 հաշվով և դարձել է աշխարհի գավաթի` Վրաստանի պատմության մեջ առաջին հաղթական հանդիպման լավագույն խաղացող Նամիբիայի դեմ խաղում[2]։
2011 թվականի աշխարհի առաջնությունում նա չի կարողացել վերականգնել իր 2007 թվականի աշխարհի առաջնության մարզավիճակը։ Հատկապես Անգլիայի դեմ խաղում Վրաստանը լավ էր խաղում, բայց Կվիրիկաշվիլին ձախողել է հինգ տուգանային հարված, որ Վրաստանին կարող էին բավականին մեծ խաղային առավելություն տալ այս խաղում[3]։ Նա լավ է հանդես եկել հաջորդ` Ռումինիայի դեմ խաղում` վաստակելով 17 միավոր, բայց դուրս է մնացել հիմնական կազմից վերջին` Արգենտինայի դեմ խաղում։
Կվիրիկաշվիլին վերադարձել է մեկնարկային կազմ 2012 թվականին և մասնակցել է Վրաստանի մեկնարկային կազմում այդ տարվա բոլոր խաղերին ու շատ ավելի լավ հանդես գալով, նա դարձել է ռեկորդակիր` Վրաստանի ամենաշատ միավորներ վաստակած մարզիկը մեկ մրցաշրջանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://en.espn.co.uk/statsguru/rugby/player/14055.html
- ↑ «Georgia 30–0 Namibia». rwc.2007.irb.com. 2007 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Merab Kvirikashvili nightmare kicking». youtube.com. 2012 թ․ մայիսի 8.