Մեդովկա (Հայաստան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեդովկա (այլ կիրառումներ)
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Մեդովկա | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Լոռու | |
Համայնք | Տաշիր համայնք[1] | |
Համայնքապետ | Էդգար Արշակյան (12.10.2022 թ․–ից) | |
Հիմնադրված է | 1828 թ. | |
Մակերես | 14.623 կմ² | |
ԲԾՄ | 1550 մ | |
Կլիմայի տեսակ | Բարեխառն | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 350[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Մեդովկա, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Տաշիր քաղաքից մոտ 2 կմ արևելք։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման բարեխառն է, ձմեռը երկարատև ու ցրտաշունչ, ամառը՝ զով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեդովկա գյուղը հիմնադրվել է 1828 թվականին Ցարական Ռուսաստանի կայսրուհի Եկատերինայի կողմից արտաքսված ռուս մոլոկանների կողմից։ Ներկայումս գյուղում բնակություն են հաստատել նաև Խորհրդային Ադրբեջանից բռնագաղթված հայեր։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեդովկայի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1897 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 8 | 390 | 405 | 380 | 385 | 362 | 427 | 350[2] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 1213 հա, որից՝ 766,5 հա վարելահող, 125,9 հա խոտհարք, 258,2 հա արոտ։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1550 մ։ Տարածքը՝ 14.623 կմ2։ Հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և դաշտավարությամբ։ Հողերը անջրդի են։ Ցանվում է գարի, ցորեն և կարտոֆիլ։ Համայնքն ունի միջնակարգ դպրոց, բուժկետ, փոստի բաժանմունք։ Հարևան Կրուգլայա շիշկա գյուղի մոտ կա կապարի հանք։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Տաշիր համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 05․07․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 135» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 26-ին.