Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, 1918 թվականի մարտից՝ Գերագույն գլխավոր հրամանատարության շտաբի պետ։ 1920—1922 թվականներին՝ լեհական բանակի ուսուցման և մատակարարման գծով ռազմական միսիայի ղեկավար Լեհաստանում։ 1930-1935-թվականներին գլխավոր շտաբի պետ, բարձրագույն ռազմական խորհրդի փոխնախագահ։ 1937 թվականին մասնակցել է կագուլյարների ֆաշիստական շարժմանը։ 1940 թվականի մայիսի 19-ից՝ Ազգային պաշտպանության շտաբի պետ և գերագույն գլխավոր հրամանատար, Ֆրանսիայի կապիտուլյացիայի կազմակերպիչներից։ 1940 թվականի հուլիս-սեպտեմբերին կառավարության ազգային պաշտպանության մինիստր, ապա կառավարության գլխավոր լիազոր Աֆրիկայում։ 1941 թվականներին համաձայնագիր է կնքել ԱՄՆ-ի հետ։ 1942—1945 թվականներին գտնվել է գերմանական ճամբարում։ Ազատագրումից հետո հանձնվել է ռազմական դատարանին, սակայն 1948 թվականին արդարացվել է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 364)։