Մարգարիտա Յախոնտովա
Մարգարիտա Յախոնտովա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 2, 1935 |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 30, 2014 (79 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան (1956) |
Մասնագիտություն | թատերագետ |
Աշխատավայր | Գրական թերթ, Գոլոս Արմենիի, Կոմսոմոլեց, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն և Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Մարիաննա Մխիթարյան |
Մարգարիտա Յախոնտովա (հուլիսի 2, 1935, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 30, 2014, Երևան, Հայաստան[1]), թատերագետ։ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2006)։
Հայ դերասանուհի Մարիաննա Մխիթարյանի մայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1956 թվականին ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի իսպաներենի բաժինը։ 1965 թվականին տեղափոխվել է Երևան, որտեղ աշխատակցել է «Գրական թերթ», «Կոմունիստ», «Կոմսոմոլեց» և այլ թերթերին։ Ավելի քան 50 տարի ծառայել է հայ և ռուս թատրոններին։ 1971 թվականից աշխատել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում։ 1982-1989 թթ. աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում՝ նախ որպես գրական մասի վարիչ, ապա՝ Հրաչյա Ղափլանյանի և Ա. Ասլամազովի հետ համատեղ հանդիսացել է «Բարեկամություն» թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, կազմակերպել համաշխարհային ճանաչում ունեցած թատրոնների երևանյան հյուրախաղեր։ 1985 թվականից համատեղությամբ աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի օգնական։ Եղել է Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղարը։ Նրա գրախոսականները, հայ մշակույթի գործիչների դիմանկարները, վերլուծական հոդվածները լույս են տեսել հեղինակավոր թերթերի և հանդեսների էջերում։ Հեղինակել է երկու գիրք, որոնցում ճշգրտորեն վերարտադրել է ռեժիսորական և դերասանական աշխատանքները, տվել օբյեկտիվ գնահատականներ[2]։