Մագնիտոլա, ընդհանուր պատյանի մեջ միավորված ռադիոընդունիչից և մագնիտոֆոնից բաղկացած համակցված սարք։ Մագնիտոլան հնարավորություն է տալիս անմիջականորեն ձայնագրել ռադիոհաղորդումները, ավելի թեթև է և ամփոփ, քան ռադիոընդունիչն ու մագնիտոֆոնը միասին վերցրած։ Մագնիտոլան սնվում է ցանցից կամ մարտկոցից։ Տարբերում են դյուրակի և ստացիոնար (սեղանի, հատակադիր) մագնիտոլաներ։ Լայն տարածում են գտել ավտոմոբիլի մագնիտոլաները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված էՏնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։