Մաբիլ Ավեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մաբիլ Ավեր
Քաղաքացիությունը  Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 15, 1995(1995-09-15)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Kakuma, Turkana County, Քենիա[3]
Հասակ 1,79 մետր
Քաշ 65 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ավեր Բուլ Մաբիլ (անգլ.՝ Awer Bul Mabil, սեպտեմբերի 15, 1995(1995-09-15)[1][2], Kakuma, Turkana County, Քենիա[3]), ավստրալիացի ֆուտբոլիստ «Միդտյուլան» ակումբի և Ավստրալիայի հավաքականի կիսապաշտպան։

Մաբիլը ծնվել է Քենիայում, պատանի հասակում տեղափոխվել է Ավստրալիա, որտեղ էլ սկսել է զբաղվել ազգային սպորտային կենտրոնում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավերը սկսել է կարիերան «Ադելաիդա Յունայթեդ» ակումբում։ 2012 թվականի խաղային պրակտիկա ձեռք բերելու համար վարձակալության իրավունքով խաղացել է «Կեմպբելտաուն Սիտի» ակումբի կազմում։ 2013 սկզբին Մաբիլը տեղափոխվել է «Ադելաիդու» ակումբ։ Հունվարի 11-ին «Պերտ Գլորի» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել A Լիգայում[4]։ Նույն թվականին Մաբիլը ճանաչվել է առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ 2014 թվականի փետրվարի 1-ին «Վելինգտոն Ֆենիքս» ակումբի դեմ խաղում Ավերը խփել է իր առաջին գոլը «Ադելաիդու» ակումբի կազմում[5]։ 2014 թվականին նա օգնել է թիմին հաղթել ֆուտբոլի ավստրալիական ֆեդերացիայի գավաթը։

2015 թվականի ամռանը Մաբիլը տեղափոխվել է դանիական «Միդտյուլան» ակումբ։ Հոկտեմբերի 16-ին «Ռաներս» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել Դանիայի ֆուտբոլի առաջնությունում՝ երկրորդ խաղակեսին փոխարինելով Դանիել Ռոյերին ակումբ[6]։

2016 թվականի ամռանը Մաբիլը վարձակլության իրավունքով տեղափոխվել է «Էսբերգ» ակումբ։ Հոկտեմբերի 8-ին «Օրհուս» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել նոր ակումբի կազմում[7]։ Հոկտեմբերի 24–ին իր նախկին ակումբի՝ «Միդտյուլան»–ի դեմ մրցախաղում Ավերը խփել է իր առաջին գոլը «Էսբերգ» ակումբի կազմում[8]։ 2017 թվականի ամռանը Մաբիլը վարձակալության է տրվել պորտուգալական «Պասուշ դե Ֆերեյրա» ակումբին։ Օգոստոսի 8-ին «Մարիտիմու» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել Պրեմիեր Լիգայում[9]։ Դեկտեմբերի 15-ին «Բոավիշտ»–ի դեմ խաղում Ավերը խփել է իր առաջին գոլը «Պասուշ դե Ֆերեյրա» ակումբի կազմում[10]։

2018 թվականի ամռանը Մաբիլը տեղափոխվել է «Միդտյուլան» ակումբ։ Օգոստոսի 26-ին «Ռաներս»–ի դեմ մրցախաղում Ավերը խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում[11]։ 2019 թվականին Մաբիլը օգնել է ակումբին նվաճել Դանիայի գավաթը, մեկ տարի անց՝ հաղթել առաջնությունում։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Ավստրալիայի պատանեկան հավաքականի կազմում Ավերը մասնակցել է Մյանմեում Ասիայի պատանեկան գավաթին։ Մրցախաղում նա խաղացել է Արաբական Միացյալ Էմիրությունների[12], Ինդոնեզիայի[13] և Ուզբեկստանի[14] թիմերի դեմ մրցախաղերում։

2018 թվականի հոկտեմբերի 15-ին Քուվեյթի հավաքականի դեմ ընկերական խաղում Մաբիլը նորամուտ է ունեցել Ավստրալիայի հավաքականի կազմում[15]։ Նույն խաղում նա խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում։

2019 թվականին ներառվել է հավաքականի կազմում Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող Ասիայի գավաթին մասնակցելու համար։ Հունվարի 11-ին խմբային փուլի երկրորդ խաղի 20-րդ րոպեին Պաղեստինի հավաքականի դարպասին է խփել երկրորդ գոլը։ Ավստրալիան մրցաշարում առաջին հաղթանակն է տարել 3։ 0 հաշվով։ Երրորդ մրցախաղում Սիրիայի հավաքականի դեմ խմբային խաղում 41-րդ րոպեին գոլ է խփել, որը թույլ է տվել ավստրալիացիներին հաղթել 3։ 2 հաշվով։

Ավստրալիայի հավաքականի կազմի գոլերը

[խմբագրել | խմբագրել կոդը]
# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցում
01. 2018 թվականի հոկտեմբերի 15 Ալ Քուվեյթ, Էլ–Քուվեյթ, Քուվեյթ Քուվեյթ Քուվեյթի ֆուտբոլի ազգային հավաքական 4։ 0 4։ 0 Ընկերական խաղ
02. 2018 թվականի դեկտեմբերի 30 Մաքթում իբն Ռաշիդ Ալ Մաքթում, Դուբայ, Արաբական Միացյալ Էմիրություններ Օման Օմանի ֆուտբոլի ազգային հավաքական 3։ 0 5։ 0 Ընկերական խաղ
03. 2019 թվականի հունվարի 11 Ալ Ռաշիդ, Դուբայ, Արաբական Միացյալ Էմիրություններ Պաղեստին Պաղեստինի ֆուտբոլի ազգային հավաքական 2։ 0 3։ 0 2019 թվական Ասիայի գավաթ
04. 2019 թվականի հունվարի 15 Շեյխ Խալիֆա, Ալ–Այն, Արաբական Միացյալ Էմիրություններ Սիրիա Սիրիայի ֆուտբոլի ազգային հավաքական 1։ 0 3։ 2 2019 թվականի Ասիայի գավաթ
05. 2021 թվականի սեպտեմբերի 2 Խալիֆա, Դոհա, Կատար Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստանի ֆուտբոլի ազգային հավաքական 1։ 0 3։ 0 2022 թվականի աշխարհի որակավորման առաջնություն
06. 2021 թվականի հոկտեմբերի 7 Խալիֆա, Դոհա, Կատար Օման Օմանի ֆուտբոլի ազգային հավաքական 1։ 0 3։ 1 2022 թվական աշխարհի որակավորման առաջնություն

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Ավստրալիա «Ադելաիդա Յունայթեդ»

  • FFA գավաթի դափնեկիր՝ 2014

Դանիա «Միդտյուլան ֆուտբոլային ակումբ»

  • Դանիայի ֆուտբոլի առաջնության հաղթող՝ 2019/2020
  • Դանիայի գավաթի դափնեկիր՝ 2018/2019

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. «Аделаида Юнайтед VS. Перт Глори 3:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 11.
  5. «Веллингтон Феникс VS. Аделаида Юнайтед 2:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ փետրվարի 1.
  6. «Мидтьюлланн VS. Раннерс 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հոկտեմբերի 16.
  7. «Эсбьерг VS. Орхус 2:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 8.
  8. «Эсбьерг VS. Мидтьюлланн 1:3» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հոկտեմբերի 24.
  9. «Маритиму VS. Пасуш де Феррейра 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ օգոստոսի 8.
  10. «Пасуш де Феррейра VS. Боавишта 1:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ դեկտեմբերի 15.
  11. «Мидтьюлланн VS. Раннерс 3:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ օգոստոսի 26.
  12. «Австралия (до 19) VS. ОАЭ (до 19) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հոկտեմբերի 10.
  13. «Индонезия (до 19) VS. Австралия (до 19) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հոկտեմբերի 12.
  14. «Узбекистан (до 19) VS. Австралия (до 19) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հոկտեմբերի 14.
  15. «Кувейт VS. Австралия 0:4» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հոկտեմբերի 15.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]