Հրանտ Դևեջյան
Jump to navigation
Jump to search
Հրանտ Դևեջյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1903[1] |
Ծննդավայր | Հալեպ[1] |
Մահացել է | հուլիսի 30, 1949[1] (45 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Ազգություն | հայ |
Կրթություն | Փիլիսոփայական ֆակուլտետ, Կարլովի համալսարան (1931)[1] |
Մասնագիտություն | հասարակական գործիչ, խմբագիր և ուսուցիչ |
Աշխատավայր | Առաւօտ[1] |
Կուսակցություն | Լիբանանի կոմունիստական կուսակցություն[1] |
Հրանտ Հակոբի Դևեջյան (դեկտեմբերի 21, 1903[1], Հալեպ[1] - հուլիսի 30, 1949[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ հասարակական գործիչ, խմբագիր, մանկավարժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1931 թվականին ավարտել է Պրաhայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ 1931-1937 թվականներին դասավանդել է Սիրիայի հայկական դպրոցներում։ 1938 թվականին հաստատվել է Բեյրութում, հիմնադրել «Առավոտ» առաջադիմական օրաթերթը, որը խմբագրել է մինչև Սովետական Հայաստան հայրենադարձվելը՝ 1947 թվականը։ 1942 թվականին ընդունվել է Լիբանանի կոմունիստական կուսակցության շարքերը։ 1942 թվականին ընտրվել է Սովետական Հայաստանի բարեկամների ընկերության (1945 թվականից՝ Սովետական Հայաստանի հետ մշակութային կապի ընկերություն) նախագահ, ապա՝ Սիրիայի և Լիբանանի ներգաղթի կոմիտեի նախագահ։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխարհագրութիւն Սուրիոյ եւ Լիբանանի, Հալեպ, 1933։
- Աշխարհագրութիւն Հայաստանի, Հալեպ, 1934։
- Հայկական աշխարհ, պրակ 1-2, Հալեպ, 1938։
- Հոկտեմբերեան յեղափոխութիւնը եւ Հայաստանի սովետականացումը, Բեյրութ, 1944։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 353)։ |