Հուգո Գրոտիոս (լատին․՝ Hugo Grotius) կամ Հուգո դե Գրոոտ (հոլ.՝ Hugo de Groot, ապրիլի 10, 1583(1583-04-10)[1][2][3][…], Դելֆտ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[2][4] - օգոստոսի 28, 1645(1645-08-28)[1][2][3][…], Ռոստոկ, Շվեդական Պոմերանիա[2][4]), հոլանդացի իրավաբան, աստվածաբան, պետական գործիչ, բնական և միջազգային իրավունքի տեսության հիմնադիրներից։ Քաղաքական պայքարին մասնակցելու համար 1619 թվականին դատապարտվել է ցմահ բանտարկության, 1621 թվականին փախել Ֆրանսիա, ապա հաստատվել Շվեդիայում։ Գրել է «Ազատ Ծով» աշխատությունը (1609 թ.), որտեղ պաշտպանել է ծովերի ազատ լինելու գաղափարը։ Հայտնի է նաև Գրոտիսի «Պատերազմի և խաղաղության իրավունքի մասին» (1625 թ.) աշխատությունը, որտեղ զարգացրել է հետաքրքրական տեսակետներ պատերազմի բնույթի, հակառակորդի սեփականության ոչնչացումն ու խաղաղ բնակչության նկատմամբ դաժանություններն արգելելու վերաբերյալ։ Առաջարկել է ստեղծել պետությունների միջև տարաձայնությունները կարգավորող մարմին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 236)։