Հովսեփ Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովսեփ Վարդանյան
արմտ. հայ.՝ Յովսէփ Վարդանեան
Դիմանկար
Ծնվել է1813 կամ մարտի 28, 1815(1815-03-28)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն կամ Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել է1879[1] կամ օգոստոսի 20, 1879(1879-08-20)
Մահվան վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն կամ Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունՎիեննայի Մխիթարեան վանք
ԵրկերԱգապի
Մասնագիտությունլրագրող, թարգմանիչ, գրող, պատմաբան և խմբագիր
ԱշխատավայրՕսմանյան նավատորմ
 Vardan Pasha Վիքիպահեստում

Հովսեփ Վարդանյան (1813 կամ մարտի 28, 1815(1815-03-28), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն և Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1879[1] կամ օգոստոսի 20, 1879(1879-08-20), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն և Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), հայ գրող, պատմաբան, խմբագիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն է ստացել (1826 թվականից) Վիեննայի Մխիթարյան միաբանությունում։ 1836 թվականից որպես ուսուցիչ պաշտոնավարել է Կ․ Պոլսի Ներսիսյան դպրոցում։ Իմացել է լեզուներ՝ ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն, թուրքերեն և այլն։ Շուրջ 25 տարի (1837 թվականից) որպես թարգմանիչ աշխատել է օսմանյան նավատորմի մինիստրությունում՝ հասնելով փաշայության աստիճանի։ ժամանակի լուսավորական շարժման ներկայացուցիչներից է, պայքարել է հայ ժողովրդի միասնությունը ջլատող կրոն, մոլեռանդության դեմ։ Այդ դիրքերից էլ գրել է «Ագապի» (1851) հայատառ թուրքերեն վեպը, որը բարձր են գնահատել Միքայել Նալբանդյանը, Հարություն Սվաճյանը և այլ առաջադեմ մտածողներ։ Վեպը մեկ դար անհայտության մեջ մնալուց հետո հրատարակվել է 1953 թ. (վերահրատարակվել է 1979)՝ Գառնիկ Ստեփանյանի թարգմանությամբ։ Այնուհետև տպագրվել են Վարդանյանի «Շատախոսը» (1852) գեղարվեստական ստեղծագործությունը, «Նապոլեոն Բոնապարտի պատմությունը» (1855—1856, մաս 1—6) աշխատությունը (դարձյալ հայատառ թուրքերեն), «Սահմանադրական ճշմարտություններ և անոնց պարտավորությունները» (1863, հայերեն) և «Արևելյան պատերազմի պատմությունը» (1871) գրքերը։ Վարդանյանը խմբագրել է հայատառ թուրքերեն «Մեճմուսփ հավատիս» (1852—1872), ինչպես նաև «Թերճըմանը էֆքիար» պարբերականները։ Թարգմանել է Ալեն Ռենե Լըսաժի «Կաղ Սատանան» վեպը։

  • Ագապիի պատմությունը, Երևան, 1953, 264 էջ։
  • Ագապիի պատմութիւնը, Պէյրութ, 1954, 212 էջ։
  • Ագապի, Երևան, 1979, 207 էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ով ով է։ Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), հատ. 2, Երևան, 2007, էջ 541։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովսեփ Վարդանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 320