Կարիերան սկսել է հարազատ քաղաքի «Աերոսթար Բակեու» ակումբում, որտեղից 2006 թվականին, 18 տարեկան հասակում տեղափոխվեց «Պոլիտեխնիկա Տիմիշոարա» ակումբ՝ 250 հազար եվրոյի դիմաց։ «Պոլիտեխնիկա Տիմիշոարա» թիմում նա պահեստային դարպասապահ էր և առաջին մրցաշրջանում ոչ մի խաղ չանցկացրեց։ 2007/2008 մրցաշրջանում Պանտիլիմոնը 4 խաղ անցկացրեց և մեկ անգամ էլ դուրս եկավ փոխարինման Ռումինիայի ազգային առաջնությունում։ Անկացրած խաղում, նա բաց թողեց ընդամենը 2 գնդակ և այդ ցուցանիշի շնորհիվ նա 2008/2009 մրցաշրջանում դարձավ թիմի հիմնական դարպասապահ և հրավիրվեց նաև Ռումինիայի հավաքական։ Հաջորդ մրցաշրջանում Պանտիլիմոնն անցկացրեց 10 խաղ ավելի քիչ, քան նախկին մրցաշրջանում։ Եվրոպայի լիգայում նա խաղաց 5 խաղ։ 2010/2011 մրցաշրջանում Պանտիլիմոնն անցկացրեց 26 խաղ ազգային առաջնությունում և 3 խաղ Եվրոպա Լիգայում, որոնցից 2-ը Մանչեսթեր Սիթիի դեմ։ 2011 թվականի օգոստոսին նա վարձավճարի հիմունքներով տեղափոխվեց Մանչեսթեր Սիթի[3]։ Ռումինիայի հավաքականի դարպասապահը հետաքրքրում էր Միլանի Ինտերին և Լոնդոնի Արսենալին[4]։
2014 թվականի հունիսի 16-ին ազատ գործակալի կարգավիճակով Պանտիլիմոնը տեղափոխվեց Սանդերլենդ»[5]։