Կարստեն Բաուման
Քաղաքացիությունը | Գերմանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 14, 1969[1] (55 տարեկան) | ||
Ծննդավայր | Օլդենբուրգ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կարստեն Բաուման (գերմ.՝ Karsten Baumann,հոկտեմբերի 14, 1969[1], Օլդենբուրգ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ֆուտբոլիստ, որը եղել է ֆուտբոլային մարզիչ, խաղացել է պաշտպանի դիրքում։ Որպես ֆուտբոլիստ՝ կարիերայում ամենաշատ հանդիպումներն անցկացրել է «Քյոլնում» (240 հանդիպում)[2]։
Խաղացողի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլիստի կարիերան Բաումանը սկսել է «Օլդենբուրգում», որտեղ խաղացել է մինչև 1988 թվականը։ 19 տարեկանում միացել է Բունդեսլիգայի «Քյոլն» ակումբին, որի կազմում խաղացել է 10 տարի, այդ ընթացքում անցկացրել է 240 հանդիպում և խփել՝ 11 գոլ։ «Քյոլնի» կազմում հաջող ելույթների շնորհիվ Բաումանը հրավիրվել է Գերմանիայի երիտասարդական հավաքական (մինչև 21 տարեկաններ)։ Այնուհետև հրավիրվել է Գերմանիայի օլիմպիական հավաքական։
1998 թվականին հրավեր է ստացել Բունդեսլիգայի մեկ այլ ակումբ՝ «Բորուսիա Դորտմունդ», որը մեկ տարի առաջ դարձել էր ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող[3]։ Երկու մրցաշրջանների ընթացքում Բաումանը պարբերաբար հայտնվել է դորտմունդյան ակումբի մեկնարկային կազմում։ Այնուամենայնիվ, 1999/2000 մրցաշրջանի վերջում տեղափոխվել է Երկրորդ Բունդեսլիգայի «Ռոտ-Վայս» Օբերհաուզեն ակումբ։
Մեկ տարի անց Բաումանը վերադարձել է «Քյոլն», բայց դարձել է մեկ այլ ակումբի՝ «Վիկտորիա 1904-ի» խաղացող։ Այնուհետև 2003 թվականին դարձել է «Վուպերտալի» ֆուտբոլիստ, որի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 62 հանդիպում։ 2005 թվականին տեղափոխվել է «Ուոթենշայդ 09», որի կազմում խաղացել է մեկ մրցաշրջան, որից հետո ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։
Մարզչի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաումանը ֆուտբոլային մարզչի կարիերան սկսել է գերմանական Էրֆուրտի «Ռոտ-Վայս» ակումբում 1998 թվականին[4]։ 2018 թվականի փետրվարի 23-ին թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում նրա առաջին հանդիպումն ավարտվել է «Վոլֆսբուրգի» երկրորդ թիմի նկատմամբ 5:0 հաշվով հաղթանակով։ 2007-08 մրցաշրջանն ակումբն ավարտել է աղյուսակի 7-րդ հորիզոնականում և դուրս է եկել Երրորդ լիգա[5]։ 2009 թվականի ապրիլի 28-ին Բաումանը հեռացվել է աշխատանքից[6]։
Բաումանի հաջորդ աշխատավայրը «Օսնաբրյուկն» էր[7]։ Այս ակումբում նրա առաջին հանդիպումն ավարտվել է Բրաունշվեյգի «Այնտրախտի» դեմ խաղում կրած պարտությամբ (0:1)։ Այնուհետև 2013 թվականի փետրվարի 22-ին տեղափոխվել է «Էրցգեբիրգ»[8]։ Այս ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում առաջին խաղն ավարտվել է «էներգի Կոտբուսից» կրած պարտությամբ (0:2)։ 2013 թվականի ապրիլ 28-ին Բաումանը լքել է ակումբը[9]։
2013 թվականի հուլիսի 8-ին Կարստեն Բաումանը դարձել է գերմանական «Դույսբուրգի» հերթական թիմի գլխավոր մարզիչը[10]։ 2013 թվականի հուլիսի 8-ին Կարստեն Բաումանը դարձել է գերմանական «Դույսբուրգ» թիմի մշտական գլխավոր մարզիչը[11]։ Սակայն 2015 թվականի դեկտեմբերի 5-ին ազատվել է գլխավոր մարզչի պաշտոնից[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Статистика Карстена Баумана на сайте dfb.de». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Borussia Dortmund Juventus (3:1)». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Karsten Baumann coacht Rot-Weiß (19.02.2008)
- ↑ Regionalliga Nord (2000—2008) Spieltag 2007/08
- ↑ Baumann muss gehen (28.04.2009)
- ↑ Karsten Baumann beerbt Wollitz (12.06.2009)
- ↑ Baumann soll Aue vor dem Abstieg retten (22.02.2012)
- ↑ Perfekt: Aue stellt Götz offiziell vor
- ↑ KARSTEN BAUMANN NEUER TRAINER (08.07.2013)
- ↑ «BAUMANN WIRD TRAINER BEI HANSA ROSTOCK». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «ROSTOCK TRENNT SICH VON TRAINER BAUMANN». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль игрока на сайте Transfermarkt(չաշխատող հղում)
- Профиль игрока на сайте weltfussball.de
- Профиль игрока на сайте fussballdaten.de
- Профиль игрока на сайте kicker.de
- Профиль тренера на сайте kicker.de
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարստեն Բաուման» հոդվածին։ |
|