Կառլ Հագլունդ
Կառլ Հագլունդ | |
Կուսակցություն՝ | Շվեդիայի ժողովրդական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Հանկենի տնտեսագիտության դպրոց և Mattlidens Gymnasium? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մարտի 29, 1979 (45 տարեկան) |
Ծննդավայր | Էսպոո, Ուուսիմաա նահանգ, Ֆինլանդիա |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա |
Կայք՝ | callehaglund.fi |
Պարգևներ | |
Կառլ Քրիստոֆեր «Կալլե» Հագլունդ (ֆիններեն՝ Carl Christoffer ”Calle” Haglund, մարտի 29, 1979, Էսպոո, Ուուսիմաա նահանգ, Ֆինլանդիա), ֆինն քաղաքական գործիչ։ Եվրախորհրդարանի (2009-2012) անդամ, Ֆինլանդիայի Շվեդիայի ժողովրդական կուսակցության նախագահ (2012-2016), Ֆինլանդիայի պաշտպանության նախարար (2012-2015)[6], Ֆինլանդիայի խորհրդարանի անդամ (2015-2016)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառլ Հագլունդը ծնվել է 1979 թվականի մարտի 29-ին, Ֆինլանդիայի Էսպոո քաղաքում։ Ստացել է բարձրագույն տնտեսագիտական կրթություն։ Էսպոոյի Մաթլիդենս գիմնազիայում ավարտել է միջազգային բակալավրիատ կրթական ծրագիրը, այնուհետև ուսումը շարունակել է Սիդվաստիս պոլիտեխնիկում (այժմ՝ Կիրառական գիտությունների նովիա համալսարան), որտեղ եղել է ուսանողների միության գլխավոր քարտուղար։ Ավելի ուշ հանրային կառավարում է ուսանել Աբո ակադեմիական համալսարանում, 2007 թվականին տնտեսագիտության մագիստրոսի կոչում է ստացել Հանկեն տնտեսագիտության դպրոցից։
2009 թվականի հուլիսից մինչև 2012 թվականի հուլիսի 5-ը եղել է Եվրախորհրդարանի անդամ Ֆինլանդիայից։ 2012 թվականի ապրիլին Հագլունդը հայտարարեց Շվեդիայի ժողովրդական կուսակցության նախագահ առաջադրվելու իր մտադրության մասին։ 2012 թվականի հունիսի 9-10-ը Կոկկոլայում անցկացված կուսակցության համագումարում, նա առաջ անցավ Աննա-Մայա Հենրիկսոնից[7] (144 ձայն, 106-ի դիմաց) և ընտրվեց կուսակցության նոր ղեկավարը[8]։ Այս ընտրությունների կապակցությամբ հայտարարվեց, որ Հագլունդը պետք է փոխարինի կուսակցության նախկին նախագահ Ստեֆան Վալլինին` որպես Ֆինլանդիայի պաշտպանության նախարար։
2012 թվականի հուլիսի 5-ին նա երդում տվեց և ստանձնեց Ֆինլանդիայի պաշտպանության նախարարի պաշտոնը՝ գոհունակություն հայտնելով կառավարության ծրագրի ներկայիս ձևակերպման կապակցությամբ, ըստ որի Ֆինլանդիան պահպանում է ՆԱՏՕ-ին անդամակցելու տարբերակը, բայց մտադրություն չունի անդամակցության դիմում ներկայացնել ներկայիս կառավարության գործունեության ընթացքում։ Անձամբ, որպես նախարար, նա գերադասում էր հյուսիսային համագործակցության զարգացումը։
2013 թվականի հունիսին` կուսակցության հաջորդ համագումարում, Հագլունդը վերընտրվեց Շվեդիայի ժողովրդական կուսակցության նախագահ։ 2015 թվականի հունիսին նա նորից վերընտրվեց, բայց 2016 թվականին հայտարարեց կուսակցության նախագահ մնալու իր մտադրության մասին և կենտրոնանալու ընտանիքի և խորհրդարանում գործունեության վրա։ Ըստ Հագլունդի, նա կորցրեց հավատը ռացիոնալ քաղաքականության նկատմամբ[9]։
Հունիսին Հագլունդը հայտարարեց, որ հեռանում է խորհրդարանից և ստանձնում Sunshine Kaidi New Energy Group կենսաէներգետիկ ընկերության գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը և պատասխանատու կլինի Եվրոպայում ընկերության ներդրումային ռազմավարության համար։ Հագլունդը հրաժարական տվեց որպես Ֆինլանդիայի խորհրդարանի անդամ 2016 թվականի հուլիսի 31-ին[10]։ 2018 թվականին Հագլունդը միացավ Accenture-ին որպես բանկային և ապահովագրական բիզնեսի ղեկավար[11]
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառլ Հագլունդն ամուսնացած է, ունի երկու երեխա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://president.ee/et/teenetemargid/teenetemarkide-kavalerid/30125-carl-haglund
- ↑ Sotainvalidi, Krigsinvaliden (фин.) — Helsinki: Sotainvalidien Veljesliitto, 2016. — Iss. 4. — P. 5. — ISSN 0049-1349
- ↑ https://ritarikunnat.fi/?page_id=8223
- ↑ https://www.ts.fi/uutiset/492059
- ↑ Puolustusministeri Carl Haglundille myönnettiin Pohjantähti-ritarikunnan suurristi (фин.)
- ↑ «"Council of State - Ministers of Defence"». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ "Anna-Maja Henriksson valittiin Rkp:n puheenjohtajaksi – "Me teimme sen. Me rikoimme lasikaton!"".
- ↑ "Carl Haglund valittiin Rkp:n uudeksi puheenjohtajaksi".
- ↑ Haapavaara, Heikki (February 16, 2017). "Carl Haglund urasiirrostaan: "Oli loogista siirtyä elinkeinoelämän palvelukseen"".
- ↑ "Haglund jättää kansanedustajan tehtävät – Siirtyy biojalostamoa Kemiin suunnittelevaan kiinalaisyhtiöön".
- ↑ "Finland's ex-minister Haglund joins Accenture's Nordic unit".
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Carl Haglund (Страница Карла Хаглунда на сайте эдускунты)» (ֆիններեն). Eduskunta. 2016. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Հագլունդ» հոդվածին։ |
|