Կայսրի նոր արկածները
«Կայսրի նոր արկածները» (անգլ.՝ The Emperor's New Groove), մուլտֆիլմ՝ ստեղծված Ուոլթ Դիսնեյ ընկերության կողմից 2000 թվականին։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2000 թվականի դեկտեմբերի 15-ին։ Մուլտֆիլմն առաջադրվել է «Օսկար» մրցանակի «Լավագույն երգ»` «My Funny Friend and Me» անվանակարգում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուսկոն երիտասարդ կայսր է, ինքնասեր և ինքահավան։ Նա կանչում է գյուղի ավագ Պաչային, որպեսզի հայտնի նրան, որ պատրաստվում է կառուցել լողավազանով հսկայական տուն՝ Կուսկոտոպիա, Պաչաի տան տեղում, որպես նվեր իր ծննդյան 18-ամյակին։ Պաչան փորձում է բողոքել, սակայն նրան վտարում են պալատից։
Այդ ժամանակ կայսրի խորհրդականուհի Իզման ցանկանում է վրեժ լուծել Կուսկոից անխիղճ վտարման համար և երազում է անձամբ դառնալ կայսրուհի։ Նա համոզում է իր ընկեր Կրոնկին ընթրիքի ժամանակ թունավորել կայսրին։ Սակայն Կրոնկը խառնում է թույները և արձյունքում Կուսկոն վեր է ածվում լամաի։ Իզման հրամայում է Կրոնկին ազատվել նրանից, սակայն վերջին պահին Կրոնկը մտափոխվում է և շտապելուց կայսրով հանդերձ պարկը գցում է Պաչայի սայլակի մեջ, ով սրտնեղված վերադառնում էր տուն։ Երբ Կուսկոն ուշքի է գալիս, նա մեղադրում է Պաչային նրանում, որ այդ նա է չարությունից իրեն թունավորել։ Նա համոզում է իրեն տանել պալատ (հիշելով, որ Իզման ունի գաղտնի նկուղ բուժահեղուկներով և նա կարող է իրեն փրկել), սակայն Պաչան պայման է դնում, որ կօգնի այն դեպքում, եթե կայսրը տուն կկառուցի այլ վայրում։ Կուսկոն չի համաձայնվում և ընկնում է քաղցած յագուարների մոտ, սակայն օգնության է գալիս Պաչան։ Կուսկոն ստում է Պաչային, որ ինքը համաձայն է նրա պայմանին և նրանք միասին ճանապարհ են ընկնում դեպի պալատ։
Այդ ընթացքում Իզման սուտ լուր է հայտնում այն մասին, որ կայսրը մահացել է և իրեն կարգում է կայսրուհի։ Այդ պահին Կրոնկը պատմում է, որ չի սպանել Կուսկոին և Իզման ստիպված է լինում ուղևորվելու Կուսկոին փնտրելու, որպեսզի անձամբ վերացնի նրան։
Հանգամանքների բերումով բոլոր 4 հերոսները հայտնվում են հասարակ պանդոկում։ Պաչան ականջ է դնում Իզմաի և Կրոնկի խոսակցությանը, որում նա քննարկում է վրիժառության ծրագիրը, նա փորձում է նախազգուշացնել Կուսկոին։ Սակայն վերջինս համոզված է, որ Իզման բարի է իր հանբեպ և վիճում է Պաչաի հետ։ Շուտով նա լսում է Իզմաի և Կրոնկի խոսակցությունը և հասկանում է, որ նրանք ցանկանում են իրեն սպանել։
Կուսկոն հասկանում է, որ Պաչան ճիշտ էր և ցանկանում է նրա հետ հաշտվել։ Հաշտությունը կայանում է, սակայն այդ ժամանակ Իզմանգալիս է Պաչաի տուն հույսով, որ Կուսկոն թաքնվում է այնտեղ։ Պաչաի ընտանիքը շեղում է Իզմաին և Կրոնկին, իսկ այդ չամանակ կայսըրը և Պաչան ուղևորվում են դեպի Իզմաի լաբարատորիա։ Սակայն Իզման և Կրոնկը հասնում են նրանց, Իզման պահնորդներին հրամայում է բռնել նրանց։ Պաչան վերցնում է մի քանի համեմեունքներ (Կուսկոն դրանք խմում է պահնորդներից փախչելու ժամանակ), սակայ դրանք Կուսկոին չեն վերափոխում մարդու։ Մնում են 2 համեմունք, որոնցից մեկը փշրվում է և Իզման վերափոխվում է կատվի։ Կուսկոի և Իզմաի միջև պայքար է ընթանում հակաթույնի համար և այն բաժին է հասնում կայսրին։ Նա նորից մարդ է դառնում և փոխում է իր որոշումը Կուսկոտոպիաի վերաբերյալ։ Կայսրը փոքրիկ տուն է կառուցում հարևան բլրի վրա, Պաչաի ընտանիքի տան հարևանությամբ, իսկ Իզման պատժվում է մի քանի տարի ուղղիչ աշխատանքների սկաուտական ճամբարում։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աղջիկը, ով Կուսկոյի առջև թերթիկներ է շաղ տալիս ֆիլմի սկզբում՝ Յոլին, Պեռնատլի սանուհին է «Կայսրի նոր արկածները 2։ Կրոնկի արկածները»-ից։
- Ֆիլմի բյուջեն կազմում է $100 000 000, հավաքները ԱՄՆ-ում՝ $89 302 687, հավաքները աշխարհում՝ $169 327 687:
- Որպեսզի էկրանավորի Հարավային Ամերիկայի բնակչի կյանքը, ֆիլմի ստեղծագործական խումբը 1996 թվականին ճանապարհորդել է Պերուում, որպեսզի պատկերի հնագույն ինկերի մշակութային գանձերը։ 10-օրյա ուղևորության ընթացքում նրանք այցելում են այնպիսի վայրեր, ինչպես բարձրալեռնային Մաչու Պիկչու քաղաքը և Կուսկո հնագույն քաղաքը։ Նրանք նաև նկարահանել են արոտավայրեր, լեռների կախված լանջեր և հսկայական քարեր ռազմական ուղղաթիռի օգնությամբ։
- Պրոդյուսեր Ռենդի Ֆուլերը խոստովանում է, որ, երբ Դիսնեյի ներկայացուցիչները ցուցադրում են առաջին տարբերակը, այն իրենց այնպես դուր չեկավ, որ նրանք վերջնագիր են ներկայացնում՝ վերափոխել երկու շաբաթվա ընթացքում կամ ոչ մի «Կայսրություն» չի լինի։ Պրեմիերան, որը կայացել է դեկտեմբերի 15-ին, քիչ ընդհանրություն ունի առաջին տարբերակի հետ։ Ռոջեր Ալերսը, ով սկզբնապես աշխատում էր Մարկ Դինդալի հետ ընկերակցությամբ, տեղափոխվում է ուրիշ մուլտիպլիկացիոն նախագիծ և Դինդալը ղեկավարումը վերցնում է իր ձեռքը։ Պատմությունը ամբողջությամբ վերափոխվում է այժմյան ձևաչափի և հերոսը, որին պետք է ձայնավորեր Օուեն Ուիլսոնը, այժմ ձայնավորում է Ջոն Գուդմենը։
- «Կայսրի նոր արկածները» սկզբնապես անվանվել է «Արևի զավակները», այնուհետև «Արևի թագավորություն», իսկ դրանից հետո «Թագավորություն Արևի վրա»։ Նախագծի հայտարարման ժամանակ սկզբնական պատմությունը հիմնված էր «Արքայազնը և աղքատը» պատմվածքի վրա՝ խիստ ռոմանտիկ ենթատեքստով։ Դեյվիդ Սփեյդը պետք է ձայնավորեր կայսրի ժառանգորդին, ով հայտնաբերում է, որ ունի երկրորդ ես (Օուեն Ուիլսոն)` ի դեմս անպահանջկոտ գյուղացու։
Դերակատարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Դեյվիդ Սփեյդ | կայսր Կուսկո |
Ջոն Գուդմեն | Պաչա |
Էրթա Կիտ | Իզմա |
Պատրիկ Ուոբերտոն | Կրոնկ |
Ուենդի Մելիկ | Չիչա |
Ջոն Ֆիդլեր | Ծերունի |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=29362.html
- ↑ http://www.adorocinema.com/filmes/filme-29362/
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 3,28 3,29 3,30 3,31 3,32 3,33 3,34 3,35 3,36 3,37 3,38 3,39 3,40 3,41 3,42 3,43 3,44 3,45 3,46 3,47 The Emperor's New Groove — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.bcdb.com/bcdb/cartoon.cgi?film=7265
- ↑ http://www.imdb.com/title/tt0120917/
- ↑ https://www.siamzone.com/movie/m/268
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 7,20 7,21 http://www.imdb.com/title/tt0120917/fullcredits?ref_=tt_cl_sm#cast
- ↑ http://www.imdb.com/name/nm0569680/
- ↑ 9,0 9,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=emperorsnewgroove.htm
- ↑ http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=45376&type=MOVIE&iv=Basic
- ↑ http://www.d-zine.se/filmer/kejsarensnyastil.htm
- ↑ http://www.imdb.com/title/tt0120917/releaseinfo?ref_=tt_ov_inf
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 14,0 14,1 Box Office Mojo — 1999.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կայսրի նոր արկածները»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կայսրի նոր արկածները» հոդվածին։ |
|