Թեղի խցանային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թեղի խցանային
Թեղի խցանային
Թեղի խցանային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Թեղազգիներ (Ulmaceae)
Ցեղ Թեղի (Ulmus)
Տեսակ Թեղի խցանային (U. minor)
Միջազգային անվանում
Ulmus minor
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Տվյալների անբավարարություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Թեղի խցանային (լատին․՝ Ulmus suberosa Moene), թեղազգիների ընտանիքի, թեղի ցեղի բույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հզոր, լայնասաղարթ ծառ է՝ մինչև 30 մ բարձրությամբ և 1,5 մ բնի տրամագծով, վրանաձև կամ լայն գլանաձև սաղարթով։ Կեղևը մոխրասևավուն է, հաճախ խցանային ելուստներով։ Ընձյուղները մերկ են, կարմրագորշավուն կամ գորշավուն։ Տերևներն ամուր են, մինչև 12 սմ երկարությամբ և 7 սմ լայնությամբ, հակառակ-ձվաձև կամ գրեթե շեղանկյուն, անհավասար, կլորավուն հիմքով, կրկնակի ատամնաեզր։ Ծաղիկներն աննշան են, մանր, շիկակարմրավուն։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը գորշ է, ճաքճքված։ Ապրում է մինչև 300 տարի։

Թևապտուղները հակառակ-ձվաձև են, 1,5-2,0 սմ երկարությամբ, 1-1,4 սմ լայնությամբ։ Ծաղկում է մարտ-ապրիլին։ Պտուղները հասունանում են մայիսին։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Եվրոպական մասում, Ղրիմում, Միջերկրական ծովի ափերին, Փոքր Ասիայում։ Հայաստանի սահմաններում հանդիպում է հյուսիսարևելյան շրջաններում, Ապարանում, Արարատյան դաշտի Նախալեռնային գոտում, Վայքում, Ջանգեզուրում, Մեղրիում։ Աճում է նախալեռնային և ստորին լեռնային գոտիներում, կաղնեբոխային անտառների եզրերին, թՓուտների մեջ, գետահովիտներում։ Խցանային թեղին բավականին պահանջկոտ բույս է։ Գերադասում է խոր, սննդանյութերով հարուստ սևահողեր, առատ խոնավություն, լուսավոր պայմաններ։ Բավականին ցրտադիմացկուն է։ Հաճախ է վարակվում հոլանդական հիվանդությամբ։

Բնական պահանջներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուս թեղիների համեմատությամբ ավելի չորադիմացկուն է, ջերմասեր, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Լուսասեր է։ Մեր հանրապետության պայմաններում անհիշելի վաղ ժամանակներից օգտագործվում է կանաչապատման և անտառապատման բնագավառում։ Թեղու այս տեսակը ևս խիստ զգայուն է հոլանդական հիվանդության նկատմամբ և արագորեն ոչնչանում է, հատկապես ծեր տարիքում։ Բազմանում է սերմերով, արմատային մացառներով։ Աղակալած և չոր հողերում դանդաղ է աճում։ Արմատային համակարգը լավ է զարգացած, ունի առանցքային, խոր գնացող կենտրոնական արմատ։ Ապրում է մինչև 300 տարի։ Պտղաբերում է 8-10 տարեկանից։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բոլորի հետ միասին խցանային թեղին լավ է դիմանում քաղաքի անբարենպաստ պայմաններին՝ ծխին, գազերին, փոշուն։ Միաժամանակ լավ է տանում կարճատև երաշտը։ Այդ է պատճառը, որ այս ծառատեսակը հաջողությամբ է օգտագործվում բնակավայրերի կանաչապատման բնագավառում։ Ապրում է մինչև 200 տարի, ընդ որում բունը չի փտում։ Սկսում է պտղաբերել 12-13 տարեկան հասակից, ամեն տարի առատորեն։ Բնափայտը ամուր է, ճկուն։ Օգտագործվում է անիվներ, կահույք, մեքենաների և նավի ստորջրյա մասեր պատրաստելու համար։ Լավ ածուխ է առաջացնում։ Մոխիրը օգտագործում են պոտաշ ստանալու համար։ Կեղևում մեծ քանակությամբ դաբաղանյութեր է պարունակում։ Էկոլոգիական խումբը՝ X: Մշակության հավանական շրջանները՝ 3, 7-10, 12-13, 17-21, 22-28[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 146։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեղի խցանային» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեղի խցանային» հոդվածին։