Էմմա Կուպեր
Էմմա Կուպեր | |
---|---|
Կեղծանուն | Lampert, Emma Esther, Cooper, Emma Esther Lampert և Cooper, Mrs. Colin Campbell |
Ծնվել է | փետրվարի 24, 1855[1][2] |
Ծննդավայր | Nunda, Լիվինգստոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանվել է | հուլիսի 30, 1920[1][2] (65 տարեկան) |
Մահվան վայր | Pittsford, Մոնրո շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Rochester Institute of Technology?, Wells College? և Académie Delécluse? |
Մասնագիտություն | նկարչուհի և արվեստագետ |
Ոճ | ռեալիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ներշնչվել է | Վիլյամ Չեյզ |
Ամուսին | Քոլին Կուպեր |
Emma Lampert Cooper Վիքիպահեստում |
Էմմա Կուպեր (անգլ.՝ Emma Lampert Cooper, փետրվարի 24, 1855[1][2], Nunda, Լիվինգստոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 30, 1920[1][2], Pittsford, Մոնրո շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նկարչուհի և ուսուցիչ։
Նկարիչ Քոլին Կուպերի կինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1855 թվականի փետրվարի 24-ին[3] Նյու Յորքի Նունդա գյուղում՝ Հենրի Լամպերտի և Ջենեթ Սմիթի ընտանիքում։ Ընտանիքի անդամներ էին նաև ավագ դուստր Մերին, երկու կրտսեր քույրերը՝ Քերին և Ադելան, ինչպես նաև կրտսերը եղբայր՝ Հենրին։ Հայրը ծագում էր կաշվի գործով զբաղվող գերմանական ընտանիքից, ծնվել է Հաննովերում։ Հետագայում բոլորն ապրում էին Նյու Յորք նահանգի Ռոչեստեր քաղաքում, որտեղ նրանց հայրն զբաղվում էր կաշվի վաճառքով։ 1863 թվականի հունիսին նա գրանցվել է քաղաքացիական պատերազմին մասնակցելու։ Մահացել է 1880 թվականի հունիսի 10-ին։
Էմման 1875 թվականին ավարտել է Նյու Յորք նահանգի Ավրորա քաղաքի Ուելս քոլեջը, այնուհետև դարձել է այս քոլեջի Արևելյան Ամերիկայի շրջանավարտների ասոցիացիայի հիմնադիրներից մեկը։ 1877 թվականին Ռոչեստերում կազմակերպվել է Ռոչեստերյան արվեստի ակումբը[4], և նա դարձել է դրա առաջին փոխնախագահը, համագործակցել է ակումբի հետ մինչև 1895 թվականը։ 1870-1886 թվականներին Էմման ունեցել է իր սեփական արվեստանոցը Ռոչեստերի լիազորությունների պատմական շինությունում, որտեղ նա նշանակալիորեն ազդել է քաղաքի համայնքային արվեստի գործունեության վրա։
Այնուհետև Էմման իր ուսումը շարունակել է Նյու Յորքի ուսանող նկարիչների լիգայում՝ Ուիլյամ Չեյզի մոտ և Կուպերի միության ինստիտուտում։ 1880-ական թվականների կեսերին նա մեկուկես տարի սովորել է Փարիզում՝ Académie Delécluse-ում, իսկ 1891 թվականին՝ Նիդեռլանդներում՝ Jacob Simon Hendrik Kever-ի մոտ։ 1891-1893 թվականներին Կուպերը դասավանդել է նկարչություն, եղել է Նյու Յորք նահանգի Քլիֆթոն Սփրինգս քաղաքի Ֆոսթեր դպրոցի գեղարվեստական տնօրենը։ 1893-1897 թվականներին դասավանդել է Ռոչեստերի մեխանիկայի ինստիտուտում (այժմ՝ Ռոչեստերի տեխնոլոգիական ինստիտուտ)։
1897 թվականին՝ Նիդեռլանդների Դորդրեխտ քաղաքում աշխատելիս և ապրելիս, Էմման հանդիպել է նկարիչ Քոլին Կուպերին, որի հետ ամուսնացել է 1897 թվականի հունիսի 9-ին Ռոչեստերում։ 1898-1902 թվականներին նրանք եղել են արտերկրում։ Մեկ տարի նրանք ապրել են Նիդերլանդների Լարեն համայնքի նկարիչների գաղութում։ Այնուհետև նրանք վերադարձել են և բնակվել Նյու Յորքում՝ շարունակելով աշխարհով մեկ շատ ճանապարհորդել՝ նույնիսկ 1913 թվականին լինելով Հնդկաստանում։
Էմմա Կուպերը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների։ 1893 թվականին Չիկագոյի համաշխարհային ցուցահանդեսում ստացել է մրցանակ, 1895 թվականին՝ Ատլանտայի Cotton States and International Exposition-ում։ 1902 թվականին Ֆիլադելֆիայի ցուցահանդեսում նրան շնորհվել է Ամերիկյան արվեստի միության ոսկե մեդալ։ Ցուցադրվել է Սենթ Լուիսի համաշխարհային ցուցահանդեսում՝ նվաճելով բրոնզե մեդալներ։ Նրա գործերը ցուցադրվել են 1900 թվականին Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում։ Նա ամուսնու բազմիցս ցուցադրել է նաև ԱՄՆ-ում։
Նա նաև անդամակցել է բազմաթիվ գեղարվեստական միություների՝ ներառյալ Փենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիայի և Նյու Յորքի ջրաներկային ակումբին, Լոնդոնի Կանանց արվեստի միջազգային ակումբին և Կանադայում Կանանց արվեստի ասոցիացիային, Կանանց արվեստի ակումբ և Արվեստի ազգային ակումբին, Ռոչեստերի արվեստի ակումբին և Ֆիլադելֆիայի ջրաներկային ակումբին։
Մահացել է տուբերկուլոզից, 1920 թվականի հուլիսի 30-ին, Նյու Յորք նահանգի Փիթսֆորդ տեղանքում, իր քրոջ՝ Ջոն Սթիլի (անգլ.՝ John Steele) տանը և թաղվել է Հոփ լեռան գերեզմանատանը՝ Ռոչեստերում[5]։ Էմմայի և նրա ամուսնու հետ կապված փաստաթղթերը գտնվում են Ռոչեստեր համալսարանի River Campus Libraries գրադարանի ձեռագրային ֆոնդում։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետաքրքիր է, որ Էմման և նրա ամուսինը եղել են «Կարպատներ» լայների առաջին դասի ուղևորների շարքում, որը Նյու Յորքից ուղևորվել է Ջիբրալթար 1912 թվականի ապրիլին, երբ նրա կազմն ու ուղևորները մասնակցում էին «Տիտանիկի» ողջ մնացած ուղևորների փրկությանը։ Հետագայում Քոլին Կուպերը մի քանի նկարներ է ստեղծել այդ թեմայով[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1996.
- ↑ Emma E. Lampert record, passport issued July 3, 1891. National Archives and Records Administration (NARA); Washington D.C.; Passport Applications, 1795-1905; Collection Number: ARC Identifier 566612 / MLR Number A1 508; NARA Series: M1372; Roll #: 377.(անգլ.)
- ↑ Rochester Art Club, Rochester NY(անգլ.)
- ↑ Emma Lampert Cooper(անգլ.)
- ↑ "Titanic Hero Colin Campbell Cooper, Jr." Mental Floss. March 10, 2009. Retrieved March 30, 2014.(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էմմա Լամպերտ Կուպեր (1855-1920)(անգլ.)
- Էմմա Լամպերտ Կուպեր (1855-1920)(անգլ.)
- Էմմա Կուպեր (1855-1920) (1855-1920)(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա Կուպեր» հոդվածին։ |
|
- Փետրվարի 24 ծնունդներ
- 1855 ծնունդներ
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Հուլիսի 30 մահեր
- 1920 մահեր
- Նյու Յորք նահանգում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- ԱՄՆ արվեստագետներ
- 21-րդ դարի նկարիչներ
- Նկարիչների կանայք
- Ամերիկացի մանկավարժներ
- Ամերիկացի նկարչուհիներ
- Ամերիկացի արվեստագետներ
- 19-րդ դարի ամերիկացի նկարիչներ