Էլեական դպրոց
Jump to navigation
Jump to search
Էլեական դպրոց (մ.թ.ա. 6-րդ դարի վերջ-5-րդ դարի առաջին կես), Հին հունական փիլիսոփաների խումբ։ Անունը ծագել է հարավային Իտալիայի Էլեա քաղաքից։ Այստեղ են ծնվել մի խումբ հունական փիլիսոփաներ, որոնց փիլիսոփայական ուսմունքն ունենալով սկզբունքային ընդհանուր գծեր՝ կոչվել է Էլեական դպրոց։ Էլեական դպրոցի փիլիսոփաները հանգել են այն եզրակացության, որ, հակառակ հերակլիտյան շարժման փիլիսոփայության, իսկական գոն անփոփոխելի է ու միատեսակ։
Էլեական դպրոցի ներկայացուցիչներ են Քսենոփանեսը, Պարմինեդեսը և Զենոնը։ Նրանց անվան հետ է կապված Էլեական դպրոցի զարգացման էտապները։ Այս դպրոցի երեք խոշոր ներկայացուցիչները ոչ միայն փիլիսոփաներ են եղել, այլ նաև քաղաքական գործիչներ։
Էլեական դպրոցի առաջին ներկայացուցիչը Քսենոփանես Կոլոփանեցին է[1]։
Տես նաև՝
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ա.Առաքելյան (1968). Հունական գրականության պատմություն. Երևան: «Լույս». էջ էջ 167.