Զաքարիա Միտիլենեցի հայտնի է նաև որպես Զաքարիա Հռետոր (Zacharias Scholasticus; Ζαχαρίας Σχολαστικός, Ζαχαρίας ο Ρήτωρ, մոտ 465[1], Գազա, Պաղեստին - ոչ ուշ քան 553), բյուզանդական եկեղեցական գործիչ, Միտիլենե քաղաքի եպիսկոպոս, պատմիչ և գրող։ Եղել է իր ժամանակի զարգացած և բեղմնավոր գրիչ ունեցող անձնավորություններից մեկը։ Նրա աշխատություններից մեզ հայտնի են «Բանախոսությունը», մանիքեական ուսմունքի դեմ գրված «Հակաճառությունը»։ Նրա ամենաարժեքավոր գործը պատմագիտական բնույթի «Ժամանակագրություն» երկն է, որտեղ հեղինակը շարադրում է 451-91 թթ. միջև ընկած պատմական անցքերը։ Զաքարիա Միտիլենացու բոլոր աշխատությունների հունարեն բնագրերը մեզ չեն հասել, երկերը պահպանվել են ասորերեն թարգմանությամբ։ Զաքարիա Հռետորի «Ժամանակագրությունից» որոշ հատվածներ ասորորենից թարգմանվել են հայերեն Հ.Գ. Մելքոնյանի կողմից։