Ամեն ինչ սկսվում է 1999 թվականից, երբ 9 տարեկան Գուստավոն առաջին անգամ ելույթ է ունենում դպրոցական երգչախմբում` կատարելով Դի Կամերգա եղբայների կողմից գրված É o Amor երգը։
Ուղիղ մեկ տարի անց, 2010 թվականին պայմանագիր է ստորագրում Som Livre կազմակերպության հետ և հրատարակում է իր Inventor dos Amores (CD и DVD) ալբոմը` Audio Mix-ի հետ համապրոդյուսերությամբ, ալբոմը վաճառվել 15 հազար օրինակով։ Մի քանի սինգլներ ալբոմին հաջողություն են բերում, այդ թվում և` նույնանուն Inventor dos Amores սինգլը, որը ձայնագրվել է բրազիլական Jorge & Mateus դուետի մասնակցությամբ և հայտնվել է Brasil Hot 100 Airplay-ի 24-րդ հորիզոնականում։
Առաջին հաջողությունից հետո երգիչը կատարել է Cor de Ouro երգը, որը բրազիլական ռադիոչարթում հասել է 21-րդ հորիզոնական և Balada երգը (հայտնի է նաև ինչպես Balada (Tchê Tcherere Tchê Tchê) և Balada Boa), որը երգչին համաշխարհային ճանաչում է բերում։ Երգին հաջողվել է չարթեր գլխավորել Բելգիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, ինչպես նաև` բարձրանալ Brasil Hot 100 Airplay-ի երրորդ և Brasil Hot Popular Songs-ի առաջին հորիզոնականներ։
2011 թվականին թողարկել է Gusttavo Lima e Você համերգային ալբոմը (CD и DVD), որը ձայնագրվել է Պատուս Դի Մինասեյում, Ֆենամիլյուի ժամանակ (եգիպտացորենի տոն), երբ ելույթ է ունեցել 60.000-անոց հանդիսատեսի առաջ։ Ալբոմը հասել է բրազիլական ալբոմների չարթերի 7-րդ հորիզոնական[7] և դարձել է պլատինե` վաճառվելով 50.000 օրինակով[8]։
2011 թվականին Google որոնողական համակարգում Գուստավոն եղել է երրորդ հայտնի մարդը Բրազիլիայից[9]։
2012 թվականին սկզբում երգիչը մեկնել է իր առաջին միջազգային ուղևորությանը` համերգներ տալով ԱՄՆ-ի ինը քաղաքներում, այդ թվում և` Բոստոնում և Լաս-Վեգասում։
В октябре, того же года, выходит в Бразилии новый концертный альбом Густаву Ao Vivo em São Paulo (CD и DVD). Альбом был записан в Credicard Hall в Сан-Паулу.
Նույն տարվա հոկտեմբերին Բրազիլիայում թողարկվում է Գուստավոյի նոր համերգային Ao Vivo em São Paulo (CD և DVD) ալբոմը։ Ալբոմը ձայնագրվել էլ Սան Պաուլոյի Credicard Hall ստուդիայում։
2014 թվականին Tchê Tcherere Tchê Tchê երգի հիման վրա գովազդ է նկարահանվել Նեյմարի հետ, որը երգին մեծ ճանաչում է բերել։