Գաստոն Մոնմուսո
Գաստոն Մոնմուսո ֆր.՝ Gaston Monmousseau | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17, 1883[1][2] |
Ծննդավայր | Լյուին |
Մահացել է | հուլիսի 11, 1960[1][3][2] (77 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 19-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[3] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, արհմիութենական գործիչ, joiner և railway worker |
Աշխատավայր | Վի ուվրիեր և La Revue des travailleuses?[4] |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն |
Անդամություն | Ժամանակավոր խորհրդակցական ժողով, office of the CGT? և Confédération générale du travail unitaire? |
Գաստոն Ռենե Լեոն Մոնմուսո (անգլ.՝ Gaston René Léon Monmousseau, հունվարի 17, 1883[1][2], Լյուին - հուլիսի 11, 1960[1][3][2], Փարիզի 19-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[3]), ֆրանսիացի գրող, բանվոր, քաղաքական գործիչ։
1910 թվականից աշխատել է երկաթուղում (Փարիզ)։ 1920-1921 թվականներին՝ երկաթուղայինների ֆեդերացիայի, 1921-1922 թվականներին՝ Փարիզի շրջանի միացյալ արհմիությունների գլխավոր քարտուղար։ 1922 թվականից՝ արհմիութենական «Վիուվրիեր» («La Vie Ouvriere») շաբաթաթերթի տնօրեն։ 1922-1936 թվականներին եղել է աշխատանքի համընդհանուր միավորիչ կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղարը։ 1922 թվականի նոյեմբերին մասնակցել է Պրոֆինտերնի II կոնգրեսին, որտեղ հանդիպել է Վլադիմիր Լենինի հետ։ 1925 թվականին մտել է Ֆրանսիայի կոմկուսի (ՖԿԿ) շարքերը։ 1926-1937 թվականներին՝ Պրոֆինտերնի գործադիր կոմիտեի անդամ։ Բանվորական ցույցեր կազմակերպելու համար բազմաթիվ անգամներ ձերբակալվել է։ Նպաստել է Աշխատանքի համընդհանուր միացյալ կոնֆեդերացիայի ստեղծմանը (1936)։ 1936-1939 թվականներին՝ Ֆրանսիայի պառլամենտի դեպուտատ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939-1945)՝ դիմադրության շարժման կազմակերպիչներից։ 1926-1945 թվականներին և 1956-1960 թվականներին՝ ՖԿԿ ԿԿ-Ի, 1932-1945 թվականներին՝ ՖԿԿ ԿԿ Քաղբյուրոյի անդամ։ Կոմինտերնի VII կոնգրեսում (1935) ընտրվել է Ինտերնացիոնալ վերստուգիչ հանձնաժողովում։ 1945-1960 թվականներին եղել է Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի քարտուղար։
Մոնմուսոնի արձակին հատուկ է հումորը, կենսասիրությունը, հայրենի երկրի սերը, խաղաղության անսասան մարտիկի իմաստությունը («Դաստոն Մոնմուսոյի մաղախը» ընտիր տեքստերի ժողովածուն, 1963 թ.)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Монмуссо Гастон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ https://catalogue.bnf.fr/ark:/12148/cb343825437
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 714)։ |
|