Տերևաթափ ծառեր են՝ մինչև 30 մ բարձրությամբ, 1-1,5 մ բնի տրամագծով և լայն ձվաձև կամ վրանաձև սաղարթով։ Բունը, որը կարող է հասնել մինչև 1-1,5 մ
հաստության, ծածկված է մոխրագույն, խոր ճաքերով պատված կեղևով։ Բողբոջները մանր են, դեղնա-շագանակագույն, որոշ չափով մազմզուկապատ։ Ընձյուղները սկզբում մոխրաթաղիքավոր են, հետագայում՝ մերկ, գլանաձև, ձիթամոխրավուն։ Երկարացած ընձյուղների վրա տերևները կլորավուն են, անկանոն, բլթակավոր կամ սրտանման, թաթաբլթակաձև կամ սպիտակ, բամբականման մազմզուկներով ծածկված, կարճ, մերկ տերևակոթուններով։ Սպոնտան (բնական) հիբրիդ է, որն առաջացել է սպիտակ բարդու և կաղամախու տրամախաչումից։
Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Հայաստանի եվրոպական մասում, Ղրիմում, Բալկանյան թերակղզում, Փոքր Ասիայում։ Մեր հանրապետության պայմաններում տարածված է հյուսիսարևելյան շրջաններում, Զանգեզուրում ու Մեղրիում, Արաքս գետի հովտում, ստորին լեռնային գոտում, ծովի մակերևույթից մինչև 1000 մ բարձրության վրա, գետափերին, համեմատաբար խոնավ և հզոր հողերում։ Էկոլոգիական խումբը՝ IX: Մշակության հավանական շրջանները՝ 3, 6-10, 17-20, 22-28, 30-32[1]: