Արոսի Կուզնեցովի
Արոսի կուզնեցովի | |
Արոսի կուզնեցովի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
Ենթաընտանիք | Խնձորայիններ (Maloideae) |
Ցեղ | Արոսենի (Sorbus) |
Տեսակ | Արոսի կուզնեցովի (S. aucuparia) |
Միջազգային անվանում | |
Sorbus aucuparia | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Արոսի Կուզնեցովի կամ արոսենի սովորական (լատին․՝ Sorbus aucuparia), վարդազգիների ընտանիքին պատկանող տերևաթափ թուփ։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերևները բարդ, կլորավուն են, հերթադիր, կենտ փետրաձև, բաղկացած 9-10 մմ մուգ կանաչ տերևներից։ Ծաղիկները սպիտակ են, մանր, հավաքված 10-15 սմ տրամագծով վահանանման ծաղկաբույլերում։ Սովորաբար ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, մոտավորապես 1 ամիս տևողությամբ։ Պտուղները կլոր են, 0,8-1 սմ տրամագծով, հավաքված պտղաբույլերում, ունեն նարնջակարմրավուն գույն։ Սովորական արոսենին բավականին ցրտադիմացկուն է, ստվերատար, վատ չի տանում երաշտը, հողի նկատմամբ քիչ պահանջկոտ է, սակայն լավ է աճում խոնավ, փուխր, պարարտ հողերում։ Տուժում է օդի չորությունից, ծխից և վնասակար գազերից։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Կովկասում, Տաշիրի, Ստեփանավանի, Թումանյանի, Ապարանի, Արագածի շրջաններում։ Աճում է ծովի մակերևույթից 1600-2300 մ բարձրության վրա։
Բույսի դիմացկունությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտակարգ դիմացկուն բույս է։ Շոգադիմացկուն, ցրտադիմացկուն, չորադիմացկուն, երաշտադիմացկուն բույս է։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Աճում է բոլոր տեսակի հողերում։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաջողությամբ բազմանում է սերմերով։ Արոսենու այս տեսակը ունի բրգանման, լացող և խայտաբղետ տերևներով պարտիզային ձևեր։ Մեր հանրապետությունում խորհուրդ է տրվում օգտագործել նախալեռնային և լեռնային գոտիների բնակավայրերի, խմբերի և ծառուղիների տեսքով։
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիրառվում է որպես դեկորատիվ բույս։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնության մեջ աճում է Եվրոպայում, Սիբիրում, Հեռավոր Արևելքում, Կովկասում և Ղրիմում։
Հոմանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sorbus altaica Koehne
- Sorbus amurensis Koehne
- Sorbus anadyrensis Kom.
- Sorbus aucuparia var. typica C.K.Schneid.
- Sorbus boissieri C.K.Schneid.
- Sorbus boissieri var. adsharica Sosn.
- Sorbus camschatcensis Kom.
- Sorbus glabrata (Wimm. & Grab.) Hedl.
- Sorbus kamtschatcensis Kom.
- Sorbus pohuashanensis (Hance) Hedl.
- Sorbus pohuashanensis var. amurensis (Koehne) Y.L.Chou & S.L.Tung
- Sorbus polaris Koehne
- Aucuparia sylvestris Medik.
- Mespilus aucuparia (L.) Scop.
- Pyrenia aucuparia (L.) Clairv.
- Pyrus aucuparia (L.) Gaertn.
- Pyrus aucuparia var. typica (C.K.Schneid.) Asch. & Graebn.
- Pyrus rossica A.D.Danilov
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արծ. Ա. Գրիգորյան Գեղազարդ Պարտիզագործություն
- Լ.Հ.Հարությունյան- Քո շրջապատի թփերը, Երևան 1984 թվական
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արոսի Կուզնեցովի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արոսի Կուզնեցովի» հոդվածին։ |
|