Անտոնի Ռամալյետս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անտոնի Ռամալյետս
կատ.՝ Antoni Ramallets
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 1, 1924(1924-07-01)[1]
Ծննդավայր Բարսելոնա, Իսպանիա
Մահվան ամսաթիվ հուլիսի 30, 2013(2013-07-30)[2][3] (89 տարեկան)
Մահվան վայր Վիլյաֆրանկա դել Պանադես, Alt Penedès
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 82 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Անտոնի Ռամալյետս Սիմոն (իսպ.՝ Antoni Ramallets Simón, հուլիսի 1, 1924(1924-07-01)[1], Բարսելոնա, Իսպանիա - հուլիսի 30, 2013(2013-07-30)[2][3], Վիլյաֆրանկա դել Պանադես, Alt Penedès), իսպանացի ֆուտբոլիստ (դարպասապահ), ինչպես նաև իսպանական ակումբների մենեջեր և մարզիչ:

Իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Բարսելոնայում» 1950-ականներին և 1960-ականների սկզբին՝ 5 անգամ հաղթելով Ռիկարդո Սամոռա մրցանակը, որպես Լա Լիգայի լավագույն դարպասապահ (այդ ձեռքբերումը կրկնեց կես դար անց՝ 2012 թվականին Վիկտոր Վալդեսը[4]) և ստանալով 17 հիմնական ակումբային գավաթ[5]։

Ռամալիետսը ներկայացրել է Իսպանիան 1950 թվականի աշխարհի առաջնությունում։ 1960-ականներին ստացել է մի քանի գավաթ որպես մենեջեր, հատկապես երկու խոշոր գավաթներ «Ռեալ Սարագոսայի» հետ միասին։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բարսելոնայում (Կատալոնիա), 1947 թվականին 23 տարեկան հասակում պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ՝ այնտեղ գնալով «Ռեալ Վալյադոլիդ» ակումբից, որտեղ նա տեղափոխությունից հետո վաձրավճարով հանդես է եկել իր առաջին մրցաշրջանում։ Նա վերադարձել է ակումբ՝ իր նորամուտը նշելով Լա Լիգայում «Սևիլյայի» դեմ խաղում 1948 թվականի նոյեմբերի 28-ին, որն ավարտվեց 2-1 հաշվով հաղթանակով։ Չնայած դա նրա միակ ելույթն էր մրցաշրջանի ընթացքում, նա, ի վերջո, դարձավ հիմնական խաղացող՝ լինելով պաշտպանության անբաժանելի մասը։ Այն ժամանակ «Ակումբ դե ֆուտբոլ Բարսելոնա» (Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Ֆրանկոյի բռնապետության պայմաններում ֆուտբոլային ակումբներին արգելվեց օգտագործել ոչ իսպանալեզու անուններ, ինչի արդյունքում թիմը 1941 թվականին ստիպված եղավ փոխել իր հին անունը, անգլալեզու Football Club Barcelona-ից դարձնելով «ճիշտ» իսպանական Club de Fútbol Barcelona), շարունակել է հաղթել լիգայում (6 անգամ) և նվաճել ներքին գավաթները (5 անգամ), իսկ 1951-52 մրցաշրջանում, որում «Բարսելոնան» նվաճել է հինգ գլխավոր գավաթ, Ռամալյետսը խաղացել է առաջնության 28 խաղում և առաջին անգամ ստացել է Զամորայի գավաթը։

1950 թվականին Անտոնին «Բարսելոնա» ակումբի նշանավոր անդամ էր, որը ներառում էր նաև այնպիսի աստղերի, ինչպիսիք էին Ժոան Սեգարան, Մարիանո Գոնսալվո Ֆալկոնան, Լադիսլավ Կուբալա, Շանդոր Կոչիշ, Էվարիստո դե Մակեդոն, Լուիս Սուարեսը, Զոլտան Ցիբորը և այլք։ «Բարսայի» կազմում հանդես գալու ընթացքում նա մասնակցել է 538 հանդիպման, այդ թվում՝ 288 հանդիպում ազգային առաջնությունների տարբեր լիգաներում։

Ֆուտբոլիստի կարիերայի ավարտին՝ 1961 թվականին, Չեմպիոնների գավաթ-1961-ի եզրափակչում «Բենֆիկայի» դեմ խաղում 1:1 հաշվի ժամանակ թիմի 36-ամյա ավագ Ռամալյետսը ինքնագոլ է խփել, և խաղն ավարտվել է 2:3 հաշվով պարտությամբ[4]։

1962 թվականից հետո Ռամալյետսը դարձավ մարզիչ, իսկ մարզչական կարիերայի 7 տարիների ընթացքում փոխեց 7 աշխատատեղ և 6 ակումբ։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

11 տարվա ընթացքում Ռամալյետսը 35 խաղ է անցկացրել Իսպանիայի կազմում՝ իր նորամուտը նշելով Չիլիի դեմ 1950 թվականի հունիսի 29-ին՝Բրազիլիայում կայացած Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ[6]։ Մրցաշարի ժամանակ ստացել է «Կատու Մարականայից» մականունը[4][7]։

Նա նաև յոթ խաղ է անցկացրել կատալոնական ոչ պաշտոնական հավաքականում։

Կինը՝ Պակիտա Դոմինգես, ունեն երկու դուստր[8]։

Ելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրութուն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ելույթներ Լիգա Երկրի գավաթ Եվրագավաթներ Այլ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Իսպանիա Մալյորկա Սեգունդա 1944/45 13 -29 0 -0 13 -29
1945/46 26 -39 1 -1 27 -40
Ընդհանուր 39 -68 1 -1 0 -0 0 -0 40 -69
Իսպանիա Բարսելոնա Պրիմերա 1947/48 0 -0 0 -0 0 0
1948/49 1 -1 1 -1 0 -0 2 -2
1949/50 16 -26 2 -6 1 -7 19 -39
1950/51 20 -38 7 -4 - 27 -42
1951/52 28 -40 7 -9 2 -2 1 -2 38 -53
1952/53 27 -41 7 -3 34 -44
1953/54 6 -6 1 -3 7 -9
1954/55 29 -39 4 -5 33 -44
1955/56 29 -24 4 -9 2 -3 35 -36
1956/57 29 -35 7 -8 36 -43
1957/58 22 -24 6 -8 3 -5 31 -37
1958/59 28 -22 8 -8 1 -1 37 -31
1959/60 27 -24 5 -8 14 -13 46 -45
1960/61 26 -36 3 -6 13 -17 42 -59
Ընդհանուր 288 -356 62 -78 35 -41 2 -9 387 -484
Ամբողջ կարիերա 327 -424 63 -79 35 -41 2 -9 427 -553

Պարգևներ և գավաթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային գավաթներ («Բարսելոնա»)

  • Լա Լիգա՝ 1947-48, 1948-49, 1951-52, 1952-53, 1958-59, 1959-60
  • Ֆուտբոլի Իսպանիայի գավաթ՝ 1950-51, 1951-52, 1952-53, 1956-57, 1958-59
  • Էվա Դուարտեի Գավաթ՝ 1948, 1952, 1953
  • Տոնավաճառների գավաթ՝ 1955-58, 1958-60
  • Լատինական գավաթ ՝ 1952

Անհատական գավաթներ՝

  • Սամորայի գավաթ՝ 1951-52, 1955-56, 1956-57, 1958-59, 1959-60

«Սարագոսա»՝

  • Կոպա դել Ռեյ՝ 1963-64
  • Տոնավաճառների գավաթ՝ 1963-64

Անտոնի Ռամալյետսը մահացել է Բարսելոնայի մոտ գտնվող իր տանը 2013 թվականի հուլիսի 31-ին 89 տարեկան հասակում[9][10][11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://web.archive.org/web/20090717003530/http://www.lavanguardia.es/deportes/noticias/20090713/53743727820/las-85-vidas-del-gato-con-alas.html
  2. 2,0 2,1 2,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. 3,0 3,1 3,2 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  4. 4,0 4,1 4,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «стр» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  5. «Las 85 vidas del 'Gato con Alas' azulgrana» (իսպաներեն). Газета «La Vanguardia». 2009-07-13. Արխիվացված է օրիգինալից 2014-03-17-ին. Վերցված է 2014-03-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Antonio Ramallets Simyn - International Appearances» (անգլերեն). The Introduction Page of the RSSSF -- The Rec.Sport.Soccer Statistics Foundation. Արխիվացված է օրիգինալից 2007-07-08-ին. Վերցված է 2014-03-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Former Spain keeper Ramallets dies aged 89» (իսպաներեն). euronews. 2013-07-31. Արխիվացված է օրիգինալից 2014-03-06-ին. Վերցված է 2014-03-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Ушел из жизни Антонио Рамальетс» (ռուսերեն). Сайт sports.ru. Արխիվացված է օրիգինալից 2014-03-17-ին. Վերցված է 2014-03-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Ha muerto Antoni Ramallets» (իսպաներեն). Газета «El Mundo Deportivo». 2013-07-30. Արխիվացված է օրիգինալից 2015-07-09-ին. Վերցված է 2014-03-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Fallece a los 89 años Antoni Ramallets, el mítico portero del Barcelona (Antoni Ramallets, legendary Barcelona goalkeeper, dies at the age of 89)» (իսպաներեն). ABC. 2013-07-31. Արխիվացված է օրիգինալից 2014-03-27-ին. Վերցված է 2014-03-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Ramallets cumple 89 años en casa» (իսպաներեն). Газета «El Mundo Deportivo». Արխիվացված է օրիգինալից 2014-03-17-ին. Վերցված է 2014-03-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Lorenz Knieriem, Matthias Voigt: Fußballweltmeisterschaft 1950 Brasilien (= AGON-WM-Geschichte. Bd. 4). Agon-Sportverlag, Kassel 2003, ISBN 3-89784-217-3. (գերմ.)
  • Dietrich Schulze-Marmeling, Hubert Dahlkamp: Die Geschichte der Fußball-Weltmeisterschaften. Die Werkstatt, Göttingen 2001, ISBN 3-89533-336-0. (գերմ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]