Այլին Քեմփբել
Քաղաքացիությունը | Ավստրիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 17, 2000 (24 տարեկան) | ||
Ծննդավայր | Ֆելդքիրխ, Ֆորարլբերգ, Ավստրիա | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Այլին Միշել Քեմփբել (Eileen Michelle Campbell․ սեպտեմբերի 17, 2000, Ֆելդքիրխ, Ֆորարլբերգ, Ավստրիա), ավստրիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստուհի, ֆրաուեն-բունդեսլիգայում հանդես եկող ՍԿ Ֆրայբուրգ թիմի և Ավստրիայի ազգային հավաքականի հարձակվող[1]։ Նախկինում խաղացել է ÖFB Frauen բունդեսլիգայի SPG SCR Altach/FFC Vorderland ակումբում։
Կյանքի վաղ շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեմփբելը ծնվել է Ավստրիայի Ֆորարլբերգ երկրամասի Ֆելդկիրխ քաղաքում։ Մայրը հյուսիսիռլանդուհի է, հայրը՝ ավստրիացի՝ Ֆորարլբերգից[2]։ Աղջիկն սկսել է ֆուտբոլ խաղալ ութ տարեկանից, SC Tisis-ում[3]։ Տարիներ շարունակ խաղացել է տղաների թիմերում՝ լինելով միակ աղջիկը դրանց կազմերում, ինչպես FC Blau-Weiß Feldkirch-ի Մ16 թիմում[4]։ 2018 թվականին Բրեգենցի Մեհրարաու գիմնազիայում նա ստացել է իր մատուրան՝ հասունության վկայականը[3]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի ամռանը Քեմփբելը փորձաշրջան անցկացրեց ֆրաուեն-բունդեսլիգայի SC Freiburg ակումբում, ապա տեղափոխվեց Ավստրիայի կանանց ֆուտբոլի երկրորդ խմբում հանդես եկող FC Rot-Weiß Rankweil[5]։
2019 թվականին Քեմփբելն անդամագրվեց ÖFB Frauen բունդեսլիգայի SPG SCR Altach/FFC Vorderland թիմին, որն այն ժամանակ կոչվում էր FFC Vorderland[4]։ 2022–23 մրցաշրջանից հետո, որի ընթացքում Այլինը 17 խաղում խփեց 15 գոլ, նա արժանացավ Ավստրիայի այդ մրցաշրջանի լավագույն կին ֆուտբոլիստի մրցանակին՝ դառնալով Ֆորարլբերգից առաջինը, ով հասել է այդ նվաճմանը[6]։
2023 թվականի նոյեմբերին հայտարարվեց, որ Քեմբելը 2024 թվականի հունվարից կմիանա Frauen-Bundesliga-ի SC Freiburg ակումբին[7]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուսիսիռլանդիացի մորից ծնված Քեմփբելը մինչև 2015 թվականը միայն բրիտանական քաղաքացիություն ուներ, երբ հրավիրվեց Ավստրիայի մինչև 17 տարեկանների հավաքական և ստացավ ավստրիական անձնագիր[8]։ Այնուհետև Ավստրիայի մինչև 19 տարեկան աղջիկների հավաքականի կազմում նա մասնակցեց երկու հանդիպման[9]։ Իր նորամուտը մեծահասակների ազգային հավաքականում նշեց 2022 թվականի նոյեմբերի 15-ին՝ Սլովակիայի դեմ ընկերական խաղում, որն ավարտվեց 3–0 հաշվով՝ հօգուտ ավստրուհիների։
Ֆուտբոլից դուրս
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականի հոկտեմբերի դրությամբ Քեմփբելը շաբաթական 42 ժամ աշխատում էր Լիխտենշտեյնի իրավաբանական ընկերությունում[10]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հաշիվները և արդյունքները ցույց են տալիս Ավստրիայի գոլերի քանակը առաջինը, միավորների սյունակը ցույց է տալիս հաշիվը Քեմփբելի յուրաքանչյուր գոլից հետո:
Հ/հ. | Ամսաթիվը | Մրցավայրը | Մրցակիցը | Հաշիվը | Խաղի արդյունքը | Մրցակցությունը |
---|---|---|---|---|---|---|
1 | 17 փետրվ․ 2023 | Gozo Stadium, Գոցո, Մալթա | Նիդերլանդներ | 1–1 | 2–1 | Ընկերական խաղ |
2 | 22 սեպտեմբ․ 2023 | Ուլևոլ մարզադաշտ, Օսլո, Նորվեգիա | Նորվեգիա | 1–1 | 1–1 | 2023–24 ՈՒԵՖԱ-ի կանանց ազգերի լիգա |
3 | 31 հոկտեմբ․ 2023 | Estádio do Varzim, Պովոա դու Վարզիմ, Պորտուգալիա | Պորտուգալիա | 2–1 | 2–1 | 2023–24 ՈՒԵՖԱ-ի կանանց ազգերի լիգա |
4 | 5 December 2023 | NV Arena, Սանկտ Պյոլտեն, Ավստրիա | Նորվեգիա | 1–0 | 2–1 | 2023–24 ՈՒԵՖԱ-ի կանանց ազգերի լիգա |
5 | 5 ապրիլի 2024 | Ռայֆայզեն արենա, Լինց, Ավստրիա | Գերմանիա | 1–0 | 2–3 | ՈՒԵՖԱ-ի կանանց Euro 2025-ի որակավորում |
6 | 2–0 | |||||
7 | 9 ապրիլի 2024 | Stadion Miejski w Gdyni, Գդինյա, Լեհաստան | Լեհաստան | 3–1 | 3–1 | ՈՒԵՖԱ-ի կանանց Euro 2025-ի որակավորում |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ֆուտբոլիստի էջը worldfootball.net կայքում(անգլ.)
- ↑ «Eileen Campbell: Zwischen 42-Stunden-Woche und Nationalteam» [Eileen Campbell: Between a 42-hour week and the national team]. laola1.at (German). 2023 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 3,0 3,1 «Campbell ist Fußballspielerin der Saison» [Campbell is footballer of the season]. vorarlberg.ORF.at (German). 2022 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 4,0 4,1 «Eileen Campbell: Zwischen 42-Stunden-Woche und Nationalteam» [Eileen Campbell: Between a 42-hour week and the national team]. laola1.at (German). 2023 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)"Eileen Campbell: Zwischen 42-Stunden-Woche und Nationalteam" [Eileen Campbell: Between a 42-hour week and the national team]. laola1.at (in German). 25 October 2023. Retrieved 28 November 2023. - ↑ Rauch, Sebastian (2015 թ․ նոյեմբերի 19). «Mit Talent und Ehrgeiz zurück zu den Wurzeln» [Back to the roots with talent and ambition]. Neue Vorarlberger Tageszeitung (German). էջեր 50–51. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 28-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Campbell ist Fußballspielerin der Saison» [Campbell is footballer of the season]. vorarlberg.ORF.at (German). 2022 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)"Campbell ist Fußballspielerin der Saison" [Campbell is footballer of the season]. vorarlberg.ORF.at (in German). 22 October 2022. Retrieved 28 November 2023. - ↑ «Frauen-Bundesliga: Eileen Campbell wechselt nach Freiburg» [Frauen-Bundesliga: Eileen Campbell moves to Freiburg]. kicker (German). 2023 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Eileen Campbell: Zwischen 42-Stunden-Woche und Nationalteam» [Eileen Campbell: Between a 42-hour week and the national team]. laola1.at (German). 2023 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)"Eileen Campbell: Zwischen 42-Stunden-Woche und Nationalteam" [Eileen Campbell: Between a 42-hour week and the national team]. laola1.at (in German). 25 October 2023. Retrieved 28 November 2023. - ↑ «Eileen Campbell». oefb.at (German). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Eileen Campbell: Zwischen 42-Stunden-Woche und Nationalteam» [Eileen Campbell: Between a 42-hour week and the national team]. laola1.at (German). 2023 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)"Eileen Campbell: Zwischen 42-Stunden-Woche und Nationalteam" [Eileen Campbell: Between a 42-hour week and the national team]. laola1.at (in German). 25 October 2023. Retrieved 28 November 2023.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Eileen Campbell at kicker (գերմաներեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այլին Քեմփբել» հոդվածին։ |
|