Ագլաոնիկե
Ագլաոնիկե հին հունարեն՝ Ἀγλαονίκη | |
---|---|
Ծնվել է | անհայտ Թեսալիա |
Մահացել է | անհայտ |
Մասնագիտություն | աստղագետ |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն |
Aglaonike Վիքիպահեստում |
Ագլաոնիկե (հուն․՝ Ἀγλαονίκη, անհայտ, Թեսալիա - անհայտ), հայտնի է նաև Ագանիս Թեսալուհի անունով, հիշատակվում է որպես Հին Հունաստանի առաջին կին աստղագետ. ապրել է մեր թվականությունից առաջ 2-րդ դարում[1]։ Իրենց աշխատություններում նրան հիշատակել են Պլուտարքոսը[2][3], Ապոլլոնիոս Հռոդոսացին՝ ներկայացնելով որպես թեսալացի աստղագետ Հեգետորի (կամ Հեգեմոնի) դստեր[4][5]։ Ագլաոնիկեին համարել են վհուկ, կախարդուհի, քանզի կարողացել է լուսնին «ստիպել», որ անհետանա հորիզոնից։ Ըստ երևույթին՝ նա կարողացել է կանխագուշակել, կանխատեսել լուսնի խավարումը և շրջապատի մարդկանց այնպես ներկայացնել, թե իբր ինքը առևանգում է լուսինը[6][7]։ Հետագայում այդ ունակությունը դրսևորել են ևս մի քանի կանայք, որոնց նույնպես վհուկ են համարել[8][8][9]։
Ագլաոնիկեի ու թեսալացի վհուկների մասին հիշատակում է նաև Սոկրատեսը Պլատոնի «Գեորգիաս» դիալոգում[10]։ Պլուտարքոսը գրել է, որ Ագլաոնիկեն, քաջատեղյակ լինելով լուսնի փուլերին, նախապես հաշվարկել է ու կանխատեսել լուսնի խավարումը և վաղօրոք իմանալով, թե լուսինը երբ է ամբողջությամբ հայտնվելու Երկրի ստվերի տակ, այնպես է արել, որ բոլորը հավատան, թե ինքը առևանգել է լուսինը[11]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ագլաոնիկեի անունով է կոչվել Վեներայի խառնարաններից մեկը[8][9]:] Թիթեռների մի տեսակի նույնպես նրա անունն է տրվել՝ Aglaonice: Ագլաոնիկեն հանդես է բերված Ժան Կոկտոյի «Օրփեոս» կինոնկարում (1950)՝ իբրև Օրփեոսի սիրած աղջկա՝ Էվրիդիկեի ընկերուհի և բաքոսուհիների առաջնորդ։ Ֆիլմում նրա դերը կատարել է Ժուլիետ Գրեկոն։
Ագլաոնիկեն ներկայացված է նկարչուհի Ջուդի Չիկագոյի «Կոչունքով ընթրիք» ինստալացիայի «Ժառանգության հարկում»՝ 999 նշանավոր կանանց թվում[12]։
Նա հիշատակվում է հունական «Լուսնին հնազանդեցնող Ագլաոնիկեի պես» ասացվածքում, որտեղ ընդգծված է պարծենկոտությունը[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Peter Bicknell: «The witch Aglaonice and dark lunar eclipses in the second and first centuries BC.» In: Journal of the British Astronomical Association, Bd. 93, Nr. 4, pp. 160—163,
- ↑ «Plutarch, De defectu oraculorum, section 13». www.perseus.tufts.edu.
- ↑ Плутарх, de Off. Conjug. p. 145, de Defect. Orac. p. 417.
- ↑ Ogilvie, Marilyn Bailey (1986). Women in Science. The MIT Press. ISBN 0-262-15031-X.
- ↑ Schmitz, Leonhard (1867), «Aganice», in Smith, William (ed.), Dictionary of Greek and Roman Biography and Mythology, vol. 1, Boston, էջ 59, Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 16-ին, Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին
{{citation}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Ogilvie, M. B. 1986. Women in Science. The MIT Press. ISBN 0-262-15031-X
- ↑ Schmitz, Leonhard (1867), «Aganice», in Smith, William (ed.), Dictionary of Greek and Roman Biography and Mythology, vol. 1, Boston, էջ 59, Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 16-ին, Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին
{{citation}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ 8,0 8,1 8,2 8,3 Howard, Sethanne Hidden Giants, 2nd Edition. — Lulu.com, 2008. — С. 31. — ISBN 9781435716520
- ↑ 9,0 9,1 Howard, Sethanne (2008). Hidden Giants (2nd ed.). Lulu.com. էջ 31. ISBN 9781435716520.
- ↑ «Gorgias». fordham.edu. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Plutarch, Conjugalia Praecepta
- ↑ «Aglaonice». Elizabeth A. Sackler Center for Feminist Art: The Dinner Party: Heritage Floor: Aglaonice. Brooklyn Museum. 2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 17-ին.