Գենդերային սոցիոլոգիա
Գենդերային սոցիոլոգիա (անգլ.՝ Sociology of gender), սոցիոլոգիայի ճյուղ, որն ուսումնասիրում է տղամարդկանց և կանանց սոցիալական դերերի տարբերակման օրինաչափությունները[1][2]։ Գենդերային սոցիոլոգիայի հետազոտության առարկան տղամարդկանց և կանանց պատմականորեն ձևավորված անհավասար փոխհարաբերություններն են։
Գենդերային սոցիոլոգիայի շրջանակներում գոյություն ունեն բազմաթիվ տեսական և էմպիրիկ մոտեցումներ, սակայն միևնույն ժամանակ դրանք բոլորն ընդունում են, որ գենդերային և իշխանական հարաբերությունները տղամարդկանց և կանանց միջև հասարակության կազմակերպման վճռորոշ սկզբունքներից մեկն են[1][2]։
Սեռ և գենդեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեռ հասկացությունը սոցիոլոգիայում հիմնաքարային հասկացություններից մեկն է։ Սոցիոլոգիայում սեռի ուսումնասիրությունը տարբերելու համար, այսինքն, սոցիալական հարաբերությունների և գործընթացների համատեքստում, ընդունված է օգտագործել «գենդեր» հասկացությունը (լատիներեն gender` «սեռ»), որը գիտական շրջանառության մեջ է դրել սեքսոլոգ Ջոն Մանին (1921-2006 թվականներ) ժամանակակից հասարակության մեջ մարգինալացված խմբերի (տրանսվեստիտներ, տրանսսեքսուալներ) սոցիալական դերերի հետազոտության ընթացքում։ Գենդերը սոցիալական սեռն է[3]։
Կառուցվածքային սոցիոլոգիայի տեսանկյունից և է. Դյուրկհեյմի ավանդույթին լիովին համապատասխան` սեռը ինքնին սոցիալական երևույթ է, ուստի «գենդեր» տերմինի օգտագործումը պլեոնազմ է։ Բայց դրա օգտագործումը կոչված է ընդգծել, որ խոսքը վերաբերում է սեռային հարցի սոցիոլոգիական մոտեցմանը, երբ քննարկվում է լայն բանավեճը[3]։
«Սեռ» հասկացությունը (լատիներեն sexus, «սեռ», «կես», «բաժանում») կարող է օգտագործվել ավելի լայն իմաստով և ներառում է անատոմիական տարբերություններ և նշաններ։ «Գենդեր» հասկացությունը սովորաբար կիրառվում է սոցիոլոգիայի կամ սոցիալական հոգեբանության ոլորտում[3]։
Ըստ Բ. Մ. Բիմ-Բադույի և Ս. Ն. Գավրովի.
«Չնայած այսօր կանանց և տղամարդկանց դերերի բովանդակային լրացման մեջ նկատվող փոփոխությունների առավելապես սոցիոմշակութային պայմանավորվածությանը, այդ փոխակերպումների հնարավորությունը պայմանավորված է նաև սոցիոլոգիայով, քանի որ տղամարդն ունի ոչ միայն տղամարդու, նաև` կանացի հորմոններ, իսկ` կինը` նաև տղամարդու հորմոններ»[4] |
:
Գենդերային սոցիոլոգիայի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տ. Լակերը կարծում էր, որ գոյություն ունի միայն տղամարդկանց սեռը, իսկ կանացին համարվում էր դրա թերզարգացած ձևը։
Գալենն ասում էր, որ տղամարդու և կնոջ օրգանիզմը նման է։ Միայն թե նրանցից առաջինների օրգանները դրսում են, երկրորդներինը` ներսում։ Ինտերսեքսուալությունը տղամարդկանց և կանանց սեռերի միաձուլումն է, այսինքն, սեռական օրգանների և մարմնի գործառույթների տարբեր մուտացիաները, այստեղ կարելի է ներառել այնպիսի երևույթներ, ինչպիսիք են և՛ ճշմարիտ, և՛ կեղծ հերմաֆրոդիտները։
1968 թվականին Ռոբերտ Սթոլերը ներկայացրել է գենդեր հասկացությունը։ Այսպիսով, ի տարբերություն իր նախորդների, Սթոլերն առանձնացրել է «սեռը» (անգլ.՝ sex) որպես կենսաբանական սեռ և «գենդերը» (անգլ.՝ gender)` որպես սոցիալական սեռ հասկացությունները։
Ավելի ուշ Ջուդիթ Լորբերն իր «Սեռը` որպես սոցիալական կատեգորիա» աշխատությունում դիտարկել է sex և gender կատեգորիաները 5 հնարավոր դեպքերում։
- սեռը (sex) որպես կենսաբանական կատեգորիա. անմիջապես գենի և սեռական օրգանների, նախածննդյան, դեռահասների և մեծահասակների հորմոնալ հավաքածու, պրոկրեացիայի ունակությունը (ենթադրվում է, որ վերը նշված հատկություններով համադրությունը և սեռը որպես կենսաբանական կատեգորիա պատկանելության նպատակը).
- սեռը (sex) որպես սոցիալական կատեգորիա` ծննդյան նպատակ, որը հիմնված է սեռական օրգանների տեսակի վրա.
- սեռական (sex-gender) ինքնորոշման գիտակցումը` որպես սեռի ներկայացուցիչ, կանանց կամ տղամարդկանց մարմնի զգացումը, իր սեռի պատկանելության գիտակցումը սոցիալական համատեքստում.
- գենդերը (gender) որպես գործընթաց` ուսուցում, գիտություն, դերի ընդունում, վարքագծային գործողությունների տիրապետում, որոնք արդեն յուրացվել են որպես համապատասխան (կամ չհամապատասխանող` ապստամբության կամ չընդունման դեպքում) որոշակի գենդերային կարգավիճակին, «սեռի` որպես սոցիալական կատեգորիայի իրազեկում» տվյալ սեռին որպես կենսաբանական կատեգորիայի պատկանող անձի կողմից.
- գենդերը (gender) որպես սոցիալական կարգավիճակ և կառուցվածք` անհատի գենդերային կարգավիճակը որպես սեռերի միջև սահմանված հարաբերությունների հասարակական կառուցվածքի մաս, հատկապես գերիշխանության և հնազանդության կառուցվածքը, ինչպես նաև գենդերային հիմքով տնային և վճարովի աշխատանքի բաժանումը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Титаренко Л. Г. Социология гендерная // Энциклопедия социологии.
- ↑ 2,0 2,1 Титаренко Л. Г. Гендерная социология: учебно-методический комплекс. — Мн.: БГУ, 2003. — 150 с.
- ↑ 3,0 3,1 3,2 Дугин А. Г. «Социология пола (Структурная социология)» Արխիվացված 2010-12-28 Wayback Machine // «Структурная социология» Արխիվացված 2021-09-30 Wayback Machine М., 2010.
- ↑ Модернизация института семьи: макросоциологический, экономический и антрополого-педагогический анализ. Монография. — М.: Интеллектуальная книга, Новый хронограф, 2010. — С. 89. — ISBN 978-5-94881-139-0
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гендерная социология / Барчунова Т. В. // Восьмеричный путь — Германцы. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 534—535. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 6). — ISBN 5-85270-335-4.
- Бурдье П. Мужское господство / Бурдье П. Социальное пространство. Поля и практики. М., СПб, 2005 г. ISBN 5-89329-761-X.
- Дугин А. Г. «Социология пола (Структурная социология)» Արխիվացված 2010-12-28 Wayback Machine // «Структурная социология» Արխիվացված 2021-09-30 Wayback Machine М., 2010.
- Мужская гендерная общность: закономерности и специфика развития. Монография / под ред. Г. Г. Силасте, И. Ю. Зая. М., 2013. 194 с. ISBN 978-5-91146-832-3
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- X-гендер Գենդերային հետազոտությունների մասին գիտահանրամատչելի ռեսուրս։ Գենդերի սոցիալական ասպեկտները, սեռի հոգեբանություն և սոցիոլոգիա։
- Gender Museum Կանանց պատմության թանգարան, կանացի և գենդերային շարժումների պատմություններ
|