Ավգուստ Ալսինա
Ավգուստ Ալսինա | |
---|---|
Ալսինան 2015 թվականի մայիսին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | August Alsina |
Ի ծնե անուն | Ավգուստ Էնթոնի Ալսինա, կրտսեր |
Ծնվել է | սեպտեմբերի 3, 1992 (32 տարեկան) Նոր Օռլեան, Լուիզիանա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | R&B, հիփ հոփ |
Մասնագիտություն | Երգիչ-երգահան |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2007-ներկա |
Լեյբլ | Def Jam Recordings (ներկա) Radio Killa Records (նախկին) |
Կրթություն | Worthing High School? |
Պարգևներ | |
Կայք | augustalsina.com |
Ավգուստ Էնթոնի Ալսինա, կրտսեր (անգլ.՝ August Anthony Alsina, Jr., սեպտեմբերի 3, 1992[1], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[2]), ամերիկացի երգիչ-երգահան։ Հայտնի է իր «I Luv This Shit» երգի շնորհիվ։ Իր դեբյուտային ստուդիական ալբոմը, որը կրում է «Testimony» անվանումը, թողարկվել է 2014 թվականի ապրիլին։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավգուստ Ալսինան ծնվել է 1992 թվականի սեպտեմբերի 3-ին Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում[3]։ Իր կրթությունը ստացել է այնտեղի միջնակարգ դպրոցներից մեկում[4]։ Չնայած նրա ընտանիքի անդամներից ոչ ոք երաժշտության հետ հակում չի ունեցել, սակայն վաղ տարիքում նա սկսել է հետաքրքրվել ամերիկացի երգչուհի-երգահան Հիլ Լորինի երաժշտությամբ։ 2007 թվականին նա ՅուԹուբ վիդեոհոսթինգում տեղադրում է հայտնի երգերի իր առաջին քավեր տարբերակները[5]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2011-2012 թվականներին մի քանի միքսթեյպ թողարկելուց հետո[6][7][8][9], 2013 թվականի հունվարին նա թողարկում է իր դեբյուտային «I Luv This Shit» սինգլը համագործակցությամբ ռեփեր Տրինիդադ Ջեյմսի հետ[10][11]։ Այդ երգը բավականին մեծ ճանաչում է տալիս նրան և Billboard-ի մի քանի հիթ շքերթներում զբաղեցնում է հորիզոնականներ։ 2013-ի ընթացքում նա նաև մի քանի այլ սինգլներ է թողարկում, որոնք ունենում է որոշակի հաջողություններ։ 2013 թվականի օգոստոսի 20-ին նա թողարկում է իր «Downtown: Life Under the Gun» անվանումը կրող դեբյուտային մինի ալբոմը, որը Billboard 200 ալբոմների հիթ շքերթում զբաղեցնում է 68-րդ հորիզոնականը։
2014 թվականի ապրիլի 15-ին թողարկվում է նրա «Testimony» դեբյուտային ստուդիական ալբոմը[12]։ Ալբոմը հիմնականում ստանում է դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից, իսկ Billboard 200 ալբոմների հիթ շքերթում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը[13]։ Այն իր թողարկման առաջին շաբաթում ունեցել է 67,000 օրինակի վաճառք Միացյալ Նահանգներում[13]։ 2015 թվականի դեկտեմբերի 11-ին թողարկվեց երգչի «This Thing Called Life» անվանումը կրող երկրորդ ստուդիական ալբոմը[14]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Testimony» (2014)
- «This Thing Called Life» (2015)
Մրցանակներ և առաջադրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցանակաբաշխություն | Անվանակարգ | Առաջադրված | Արդյունք |
---|---|---|---|---|
2014 | BET Awards | Լավագույն R&B/փոփ տղամարդ արտիստ | Ավգուստ Ալսինա | Առաջադրված |
Լավագույն նոր արտիստ | Հաղթանակ | |||
Լավագույն համագործակցություն | «I Luv This Shit» | Առաջադրված | ||
Կոկա Կոլայի հեռուստադիտողների ընտրության մրցանակ | Հաղթանակ | |||
Soul Train Awards | Լավագույն նոր արտիստ | Ավգուստ Ալսինա | Առաջադրված | |
2015 | BET Awards | Լավագույն R&B/փոփ տղամարդ արտիստ | Ավգուստ Ալսինա | Առաջադրված |
Լավագույն համագործակցություն | «No Love» (Ռեմիքս) (Նիքի Մինաժի հետ) |
Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://twitter.com/AugustAlsina/status/374965579561857024
- ↑ 2,0 2,1 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ «Bio | August Alsina | Artists | Def Jam». Island Def Jam. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Moving To Houston - Who Is August Alsina?». Complex. 2013 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ (28 March 2012). New Orleans’ August Alsina: R&B’s Next Best Man , AllHipHop
- ↑ (20 August 2013). Who Is August Alsina - The Product Mixtape and Signing to Def Jam, Complex
- ↑ (15 April 2012). New Music: August Alsina – The Product (Mixtape) (World Premiere), thisisrnb.com
- ↑ Stovall, Calvin (7 May 2013). Mixtape Review: August Alsina,The Product 2, Black Entertainment Television
- ↑ (15 May 2013). Mixtape Of The Week: August Alsina The Product 2, Stereogum
- ↑ (20 February 2013). New Video: August Alsina (feat. Trinidad James) - "I Luv This Shit" Արխիվացված 2015-01-25 Wayback Machine, Vibe
- ↑ (26 April 2013). Introducing August Alsina, an R&B Crooner Unafraid of Making a Masterpiece, Vibe
- ↑ «New Music: August Alsina f/ Jeezy – 'Make It Home'». Rap-Up.com. 2014 թ․ հունվարի 14. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ 13,0 13,1 Tardio, Andres (2014 թ․ ապրիլի 20). «Hip Hop Album Sales: Week Ending 4/20/2014». HipHop DX. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «This Thing Called Life by August Alsina». iTunes. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|