Յան Վացլավ Անտոնին Ստամից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Յան Վացլավ Անտոնին Ստամից
Բնօրինակ անունչեխ․՝ Jan Václav Antonín Stamic և գերմ.՝ Johann Wenzel Anton Stamitz
Ծնվել էհունիսի 19, 1717(1717-06-19)[1][2][3][…]
Havlíčkův Brod, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][2][5][…]
Երկիր Բոհեմիայի թագավորություն և  Electoral Palatinate
Մահացել էմարտի 27, 1757(1757-03-27)[1][2][5][…] (39 տարեկան)
Մանհայմ, Margraviate of Baden, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][2][6]
ԳերեզմանՄանհայմ
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ, փիլիսոփա և ջութակահար
Գործիքներջութակ
ԿրթությունՊրահայի Կարլի համալսարան[7]
 Jan Václav Stamic Վիքիպահեստում

Յան Վացլավ Անտոնին Ստամից (չեխ․՝ Jan Václav Antonín Stamic, գերմ.՝ Johann Wenzel Anton Stamitz, հունիսի 19, 1717(1717-06-19)[1][2][3][…], Havlíčkův Brod, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][2][5][…] - մարտի 27, 1757(1757-03-27)[1][2][5][…], Մանհայմ, Margraviate of Baden, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][2][6]), չեխ կոմպոզիտոր, ջութակահար, դիրիժոր։

Կենսագրություն

1734 թվականից աշխատել է Պրահայում։ 1744 թվականից՝ Մանհայմի կապելլայի առաջին ջութակահար, 1748 թվականից՝ ղեկավար։ Որպես վիրտուոզ ջութակահար և դիրիժոր հանդես է եկել Գերմանիայի քաղաքներում, Փարիզում։ Մանհայմի դպրոցի հիմնադիրը։

Իր ստեղծագործության և կատարողական գործունեության մեջ Ստամից արտահայտել է Լուսավորության դարաշրջանի գեղարվեստական իդեալները։

Հեղինակ է 74 սիմֆոնիայի, նվագախմբային տրիոների, գործիքային կոնցերտների, սոնատների, կապրիսների, պաշտամունքային երկերի։ Հիմք է դրել սոնատաային ձևին, նվագախմբային դինամիկ կատարմանը, ներմուծել դրամատիկական, հերոսական տարրեր, թեմատիկ կոնտրաստներ, նվագախումբ մտցրել վալդհոռններ և կլառնետներ։

Ստամիցի աշակերտներից են իր որդիներ Կարել և Անտոնին Ստամիցները, Ք․ Կաննաբիխը։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Վացլավ Անտոնին Ստամից» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 101