Բոժիդար Կրաև
Բոժիդար Կրաև բուլղար․՝ Божидар Краев | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Բուլղարիա | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 23, 1997[1][2] (27 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Վրացա, Բուլղարիա[3] | |||||||||||||||||
Հասակ | 183 սմ | |||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Լևսկի | |||||||||||||||||
Համար | 12 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Բոժիդար Բոյկով Կրաև (բուլղար․՝ Божидар Бойков Краев, հունիսի 23, 1997[1][2], Վրացա, Բուլղարիա[3]), բուլղարացի ֆուտբոլիստ, «Լևսկի» ակումբի կիսապաշտպան։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոժիդար Կրաևը ֆուտբոլով զբաղվել սկսել է Վրացա քաղաքի «Բոտևի» պատանեկան թիմում, որտեղ ժամանակին խաղացել է նրա հայրը։ 2008 թվականին միացել է Խրիստո Ստեիչկովի ակադեմիայի «Վիլյաֆրանկ» երիտասարդական թիմին Իսպանիայում[4]։ Երկու տարի անց կիսապաշտպանը վերադարձել է Բուլղարիա և միացել Ետրոպոլեի «Չավդար» ֆուտբոլային ակումբին։ 2013 թվականի հունվարին տեղափոխվել է «Լևսկիի» երիտասարդական թիմ[5]։
2014 թվականի հուլիսի 19-ին կիսապաշտպանը նշել է իր նորամուտը Բուլղարիայի առաջնությունում՝ դուրս գալով փոխարինման Պլովդիվ քաղաքի «Լոկոմոտիվ» ակումբի դեմ խաղում[6]։ 2014 թվականի սեպտեմբերի 23-ին Բուլղարիայի գավաթի խաղարկության ժամանակ Բոժիդարը հեթ-տրիկի հեղինակ է դարձել Վառնայի «Սպարտակ» ակումբի դեմ խաղում[7]։
2014 թվականի դեկտեմբերի 12-ին Բոժիդար Կրաևը ստորագրել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը երեք տարի ժամկետով[8]։ Երկու օր անց Բոժիդարը հրավիրվել է դիտումների Թուրինի «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբ[9]։ 2015 թվականի հունվարին կիսապաշտպանը մեկ շաբաթ մարզվել է «Մանչեսթեր Սիթիի» հետ[10]։
2015 թվականի փետրվարի 27-ին Բոժիդարը խփել է իր առաջին գոլը առաջնությունում՝ «Խոսկովո 2009» ակումբի դեմ տնային խաղում գրավելով հակառակորդի դարպասը[11]։ Նույն թվականի մայիսի 26-ին խփել է 3 գոլ «Մարեկ» ակումբի դեմ խաղում[12]։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոժիդարը Բուլղարիայի հավաքականի պատանեկան կազմում (մինչև 17 տարեկան) մասնակցել է հանդիպումների Մալթայում կայանալիք Եվրոպայի առաջնության որակավորման փուլում[13][14][15]։ Նա նաև մասնակցել է Հունաստանում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնության որակավորման փուլին[16][17][18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 3,2 Честит рожден ден на Божидар Краев (բուլղ.) — Български футболен съюз, 2020.
- ↑ «Чичарито от Враца» (բուլղարերեն) — webcafe.bg. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Левски привлече и по-големият брат Краев» (բուլղարերեն) — viasport.bg. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «LEVSKI SOFIA VS. LOKOMOTIV PLOVDIV 1-1» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «SPARTAK VARNA VS. LEVSKI SOFIA 1-7» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Левски върза Краев с нов договор» (բուլղարերեն) — topsport.ibox.bg. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Краев замина на проби в Ювентус» (բուլղարերեն) — levski.gong.bg. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Levski Sofia's Bozhidar Kraev arrives for Manchester City trial» (անգլերեն) — theguardian.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «LEVSKI SOFIA VS. HASKOVO 8-0» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «LEVSKI SOFIA VS. MAREK 6-0» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «BELGIUM U17 VS. BULGARIA U17 2-0» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «BULGARIA U17 VS. POLAND U17 0-3» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «FYR MACEDONIA U17 VS. BULGARIA U17 2-1» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «ISRAEL U19 VS. BULGARIA U19 2-1» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «UKRAINE U19 VS. BULGARIA U19 5-1» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «BULGARIA U19 VS. SWEDEN U19 1-5» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստ էջը «Լևսկի» ակումբի կայքում (անգլ.)
|