Քթի փակվածություն
Քթի փակվածություն | |
---|---|
Տեսակ | ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | ականջաքթակոկորդաբանություն |
ՀՄԴ-9 | 478.19 |
Nasal congestion Վիքիպահեստում |
Քթի փակվածություն, քթի հատվածների խցանման հետևանքով առաջացած վիճակ: Ընդհանուր պատճառը արյան անոթների բորբոքման պատճառով քթի խոռոչը ծածկող թաղանթների այտուցվածությունն է[1]։
Կարող է ուղեկցվել հարբուխով: Այն դեպքում, երբ ավելորդ լորձը հոսում է կոկորդի հետևի պատի երկայնքով (դա, այսպես կոչված, հետքթային կաթիլի համախտանիշ է), կարող է առաջանալ հազ կամ կոկորդի ցավ[1]։
Քթի փակվածությունը կարող է առաջանալ տարբեր պատճառներով: Վիճակը կարող է տատանվել մեղմ անհանգստությունից մինչև կյանքին սպառնացող իրավիճակով: Նորածին երեխան նախընտրում է շնչել քթի միջոցով[2]։ Երեխայի քթի փակվածությունը կյանքի առաջին մի քանի ամիսների ընթացքում կարող է խանգարել կրծքով կերակրմանը և կյանքին սպառնացող շնչառական հյուծում առաջացնել։ Ավելի մեծ երեխաների և դեռահասների մոտ այն սովորաբար պարզապես գրգռում կամ անհանգստություն է առաջացնում, բայց կարող է հանգեցնել նաև այլ դժվարությունների:
Հնարավոր պատճառներ
- Ալերգիա[3]
- Նազոֆարինգիտ (մրսածություն)[3] կամ գրիպ
- Քթի միջնապատի կորություն
- Պոլլինոզ[3], ալերգիկ ռեակցիա բույսերի ծաղկափոշու նկատմամբ, առավել հաճախ՝ խոտաբույսերի
- Դեղորյքից ռեակցիա (օրինակ՝ տամսուլոզին)
- Դեղորայքային ռինիտ[3], ռնգային փակվածության վիճակ, որը ինտրանազալ հակակոնգեստանտների երկարատև օգտագործման ռեակցիա է (օրինակ՝ օքսիմետազոլին, ֆենիլէֆրին, քսիլոմետազոլին և նաֆազոլին պարունակող ռնգային հեղուկացիրներ)
- Սինուսիտ կամ պարանազային սինուսների վարակ[3]
- Գլխիվայր շրջվելը կարող է արյան անոթների բորբոքում առաջացնել
- Հղիության ընթացքում կանայք կարող են տառապել քթի փակվածությունից՝ արյան հոսքի ավելացման պատճառով[3]
- Քթի պոլիպ[3]
- Ստորին կամ միջին քթի հիպերպլազիա
- Դատարկ քթի համախտանիշ
- Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն, կան տեսական ենթադրություններ, որ գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսը հանգեցնում է քրոնիկ ռինոսինուսիտի[4]
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 «Nasal congestion». MedlinePlus Medical Encyclopedia. A.D.A.M., Inc. Արխիվացված է օրիգինալից 2016-07-04-ին. Վերցված է 2015-12-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Bergeson, PS; Shaw, J.C. Are infants really obligatory nasal breathers?(անգլ.) // Կաղապար:Нп3 : journal. — 2001. — Т. 40. — № 10. — С. 567—569. — — PMID 11681824.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Nasal congestion Արխիվացված է Հուլիս 4, 2016 Wayback Machine-ի միջոցով: at MedlinePlus, a service of the U.S. National Library of Medicine, National Institutes of Health. Update Date: 8/2/2011. Updated by: Neil K. Kaneshiro. Also reviewed by David Zieve.
- ↑ Pacheco-Galván, A; Hart, SP; Morice, A.H. Relationship between gastro-oesophageal reflux and airway diseases: the airway reflux paradigm.(անգլ.) // Archivos de bronconeumologia : journal. — 2011. — Т. 47. — № 4. — С. 195—203. — — PMID 21459504.